Հենրիխ Մխիթարյանը կատարեց խոստումը
SPORT«Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Աուգսբուրգի» դեմ Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում խփած գոլը նվիրել է դորտմունդյան ակումբի երկրպագուներին: Այդ մասին Հայաստանի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը հայտնել է ֆեյսբուքյան էջում:
«Ինչպես խոսացել էի, գոլս նվիրում եմ ձեզ՝ երկրպագուներ: Für sie BVB Fans»,- գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի խաղում Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դառնալուց հետո 2 անգամ չէր կարողացել գրավել դատարկ դարպասը, սակայն «Բորուսիայի» երկրպագուներն աջակցել էին նրան՝ ուղեկցելով ծափահարություններով: Դրանից հետո Մխիթարյանը շնորհակալություն էր հայտնել «Բորուսիայի» ֆանատներին եւ խոստացել, որ կփորձի գոլ խփել նրանց համար:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



