Երկուշաբթի դուք կրկին կգնաք աշխատանքի՝ թարմ ուժերով Նիկոլ Փաշինյանին ծառայելու համար․Ռաֆայել Հովհաննիսյան
BLOG«Պետական կառույցներում աշխատող սիրելի բարեկամներ։ Անցավ եւս մեկ աշխատանքային շաբաթ։ Եւս մեկ շաբաթ դուք ինքնամոռաց, անձնուրաց եւ հավատարիմ ծառայեցիք Նիկոլ Փաշինյանին։ Եւս մեկ շաբաթ դուք գլուխներդ կախ ստորագրեցիք նրա բոլոր արարքների տակ։ Եւս մեկ շաբաթ դուք ձեր տների հարմարավետ անկյուններում քննարկեցիք տնեցիքի հետ, թե ինչ խայտառակ վիճակում է գտնվում երկիրը։ Բայց, քանի որ ձեզնից ոչ մեկ չունի Ֆեյսբուք, որպեսզի արտահայտի մտքերը, ձեր դժգոհությունը մնաց տան հարմարավետ անկյունում, ձեր ընդվզումը գնահատած տնեցիքի շրջանում։
Ւսկ երկուշաբթի, դուք կրկին կգնաք գործի, Նիկոլ Փաշինյանին թարմ ուժերով ծառայելու համար։ Ապրեք։ Դուք շատ լավ մարդիկ եք»։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



