«Այս ամառը լինելու է ամենագունավորներից»․ Սոֆի Դեւոյանի վառ կերպարը
LIFEՊարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում գարնանային վառ կերպարում է։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում պարուհին կրում է վառ նարնջագույն վերնաշապիկ-զգեստ, սեւ երանգի երկարաճիտներ։ Սոֆիի կերպարն ամբողջացնում են գլխակապ, ոճային գոտին ու պայուսակը։ Նա արձակել է ալիքավոր վարսերը, նախընտրել՝ վառ շպար։ Հրապարակմանը կից Սոֆի Դեւոյան կրտսերը կիսվել է ապագայի պլաններով․
«Այս ամառը լինելու է ամենագունավորներից։
Այս տարի շատ անհասկանալի սկսել եմ հավանել վառ գույները։ Իսկ դա նպաստում է իմ տրամադրության թռիչքին։ Ու, քանի որ աշխատելու եւ ձեզնից յուրաքանչյուրին ավելի գեղեցիկ ու երջանիկ դարձնելու ցանկությունս մեծանում է, շուտով կներկայացնեմ մի նախագիծ, որին շաաատ եմ սպասում ու վստահ եմ այն գունավորելու եւ լցնելու է ձեր օրը։
Տրամադրվեք Tuyn ամառ ենք անցկացնելու։
Ովքեր հետեւում են ամեն օր իմ սթորիներին շատ հնարավոր է, որ գլխի ընկնեն, թե ինչ նախագիծ է լիելու», - գրել է նա։