ԱՄՆ-ում սեփական որդուն սովամահ արած ծնողները դատապարտվել են 40 տարվա ազատազրկման
INTERNATIONAL NEWSՓենսիլվանիա նահանգի Հարիսբուրգի դատարանը Ջարեդ և Քիմբերլի Տատկո ամուսիններին դատապարտել է բանտարկության՝ իրենց որդուն սովամահ անելու համար: Այս մասին հայտնում է TASS-ը:
Դատարանի որոշմամբ 39-ամյա Ջարեդը ազատազրկվել է 42, իսկ նրա կինը՝ 40 տարով: Նրանք կարող են հավակնել վաղաժամկետ ազատ արձակման միայն 20 տարի անց:
Դատարանում ամուսինները խոստովանել են իրենց մեղքը՝ նրանք երկար ժամանակ աուտիզմով տառապող իրենց 9-ամյա որդուն գիտակցաբար սովի են մատնել: Երեխային առանձին սենյակում փակել են անմարդկային պայմաններում և արգելել են այն լքել: Ինչպես հայտնել է մեղադրող կողմը, մահվան պահին երեխան կշռել է մոտ 8 կգ:
Մահացածը ընտանիքի 6 երեխաներից մեկն էր, մնացած 5-ն ունեն հոգեկան խանգարումներ: Անցյալ տարվա օգոստոսին նրանց տուն ժամանած ոստիկանությունը հայտնաբերել է տղայի մարմինը, ինչպես նաև մահվան շեմին գտնվող նրա 10-ամյա քրոջը: Աղջկան հաջողվել է փրկել:



