Yerevan, 25.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Զիրոյանի և Հայկի փոխարեն պետք է խաղային Բենն ու Էդգարը, նկարահանվածը եթերում չհայտնվեց և ևս 3 հետաքրքիր փաստ «Երկուսով» սերիալի մասին

LIFE

Tert.am Life–ն իր ընթերցողներին ներկայացրել է «Երկուսով» հեռուստասերիալի ավարտական սերիաների բեքսթեյջն ու հայտնել, որ վերջին՝ 198-րդ սերիան, եթերում կլինի մայիսի 26-ին։ Մինչ լսարանը հետևում է նախագծի եզրափակիչ սերիաներին, Tert.am Life–ն առանձնացրել է 4 հետաքրքիր փաստ նախագծ մասին։ Սա, թերևս, ամենաշատ դերասանական փոփոխություններով նախագիծն է, որն ի սկզբանե նկարահանվեց 2 անգամ։

Փաստ 1

«Երկուսով» հեռուստասերիալի աշխատանքները սկսվել են դեռևս 2019 թվականին՝ «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալի ավարտից անմիջապես հետո դերասանական կազմի մի մասը պետք է աշխատանքը սկսեր այս նախագծում։ Հեռուստասերիալի ընդհանուր տևողությունը մոտ 9 ամիս է, սակայն ավարտվում է միայն 2021-ի մայիսին, քանի որ այս ընթացքում 2 դադար ունեցավ, որոնցից մեկը՝ ավելի քան 6 ամիս։

Փաստ 2

Ի սկզբանե «Երկուսով» հեռուստասերիալը պետք է եթերում լիներ դերասանական այլ կազմով։ Զիրոյանի դերում պետք է խաղար Բեն Ավետիսյանը, Հայկ Հովհաննիսյանի դերում՝ Էդգար Իգիթյանը։ Ավելին, հեռուստասերիալի առաջին սերիաներն արդեն նկարահանվել էին, երբ Բենն ու Էդգարը որոշեցին լքել նախագիծը։ Նկարահանումները սկսվեցին 0-ից։

Թե՛ Բենը, թե՛ Էդգարը Tert.am Life–ի հետ զրույցում հավաստիացել էին, որ որևէ կոնֆլիկտ չի եղել, եղել, պարզապես հանգստի կարիք ունեին, պետք է դադար վերցնեին, անձնական գործերով զբաղվեին։

Նկատենք, որ ի սկզբանե փոխվել էր նախագծի ռեժիսորը՝ Մհեր Խաչատրյանի փոխարեն նախագիծը հանձնվել էր Արամ Շահբազյանին: Վերջինս ղեկավարում էր աշխատանքը, իսկ ռեժիսորները Հայկ Վարդանյանն ու Արթուր Սարիբեկյանն են։ Սցենարիստ Անի Մաղաքյանն էլ մեզ հետ զրույցում նկատել էր, որ նման փոփոխությունը չէր կարող անհետևանք մնալ:

Փաստ 3

Նախագծի ընթացքում էլ դերասանական կազմում փոփոխություններ եղան։ 6 ամսվա դադարից հետո «Երկուսովի» հեռուստասերիալի նկարահանումների վերսկսման ժամանակ դերասանուհի Եվա Բաղդասարյանն արդեն զբաղված էր Ելենա Արշակյանի «Օջախի երգը» հեռուստասերիալում։ Նրա կերպարային գիծը հեռուստասերիալում փակվեց։ Մերի Երեմյանը նախագիծ վերադառնալու համար կիսատ թողեց աշխատանքը «Ծաղիկներ ձյան տակ» նախագծում։ Հարցի լուծումն այժմ իրավաբանական տիրույթում է։

Փաստ 4

Աննայի դերը վերադարձավ Անուշիկ Առաքելյանին․ Աննայի դերակատար Գայանե Ավետիսյանը նկարահանումների մեկնարկին Հայաստանում չէր: Նրան փոխարինեց դերասանուհի Անուշիկ Առաքելյանը: Ընդ որում՝ Անուշիկը Tert.am Life–ի հետ զրույցում հետաքրքիր բացահայտում էր արել․ «Պարադոքսն այն է, որ հեռուստասերիալի սկզբում ես պետք է մարմնավորեի Աննայի կերպարը, բայց որոշակի խնդիրների պատճառով չնկարահանվեցի»:

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts