-8 կգ մեկուկես ամսում, ընդհանուր՝ -18 կգ․ Լիլուն կիսվել է նիհարելու իր տարբերակով
LIFEԵրգչուհի Լիլուն դստեր՝ Մարիայի ծննդից հետո պարբերաբար խոսում էր ավելորդ քաշի մասին և նշում, որ փորձում է վերականգնել կառուցվածքը։
Երգչուհին նոր լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, թե որքան է նիհարել։
«Ուտելու ցանկությունը մեծ է, բայց լավ կազմվածք ունենալու ցանկությունն ավելի մեծ է։ Հա մի հատ էլ ասեմ՝ չեմ ուտում հաց և քաղցրավենիք»– լուսանկարներին կից գրել է Լիլուն, իսկ մեկնաբանություններում հայտնել, որ մեկուկես ամսում նիհարել է 8 կգ։
Այս արդյունքին երգչուհին հասել է միայն սննդակարգ պահելով, սպորտով դեռ չի զբաղվում։
Լիլուն նաև հայտնել է, որ ծննդաբերությունից հետո, ընդհանուր առմամբ, արդեն նիհարել է 18 կգ։
Ավելի վաղ նա գրել էր․ «Թվում է՝ դժվար է, բայց ավելի դժվար է զոռով խցկվել այն զգեստի մեջ, որը մենք շատ հավանում ենք»։




1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



