Ռուսաստանն աջակցություն է առաջարկել Հայաստանին ու Ադրբեջանին սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցում
INTERNATIONAL NEWSՌուսաստանն աջակցություն է առաջարկել Հայաստանին ու Ադրբեջանին սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ապա ադրբեջանական կողմն այդ միջադեպից հետո հայտարարել է, որ դա թյուրիմացության ու, ամենակարևորը, սահմանի բացակայության արդյունք է, որը դելիմիտացված ու դեմարկացված կլիներ: Այնտեղ որևէ մեկը երբեք դրանով չի զբաղվել:
Մենք պատրաստ ենք այս հարցում աջակցություն ցուցաբերել՝ տրամադրելով քարտեզագրական նյութեր ու խորհրդատվական ծառայություն»,-ասել է նա:
Լավրովը հավելել է, որ պատճառ չկա սրել զգացմունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



