Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրոյի վարկ կտրամադրի ՀՀ կառավարությանը
ECONOMICSՎեդու ջրամբարի կառուցման ֆինանսավորման նպատակով ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև կկնքվի 75 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարությունը հավանություն տվեց համաձայնագրի կնքմանը:
«Համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Արարատյան դաշտավայրում մեղմելու սակավաջրությունը, ինչպես նաև մեխանիկական ոռոգումից անցում կատարելու ինքնահոս համակարգի, ինչը, իր հերթին, կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայմանը: Վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից 6 տարին` արտոնյալ, տոկոսադրույքը` կողմնորոշիչ, ֆիքսված է ավելացրած/պակասեցրած ինդեքսային դրույքաչափի տատանման չափով, որը տեղի է ունեցել վարկային համաձայնագրի ստորագրման ամսաթվի և տոկոսադրույքի սահմանման ամսաթվի միջև (չի կարող գերազանցել 6.25%-ը և չÕ « կարող պակաս լինել 0.25%-ից)»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Ելնելով վերգրյալից` ՀՀ ֆինանսների նախարարությունը նպատակահարմար է գտնում վարկային համաձայնագրի ստորագրումը: