Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Կիրականացվի հեռակա դատական քննություն, եթե մեղադրյալը խուսափում կամ թաքնվում է դատից․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդարադատության նախարարության առաջարկած նախագծով քննությունից կամ դատից մեղադրյալի խուսափելու կամ թաքնվելու դեպքում առաջարկվում է նախատեսել բացակա մեղադրյալի նկատմամբ հեռակա դատական քննություն իրականացնելու հնարավորություն: Նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում: Դատական քննությանը մասնակցելն ամբաստանյալի հիմնական դատավարական իրավունքներից է, որն ունի սահմանադրական և միջազգային իրավական հիմնավորումներ: Նախարարությունը նշում է, որ մի շարք երկրներում հեռակա կարգով կայացվող դատավճիռները կայուն դատական պրակտիկա են ձևավորել, մինչդեռ Հայաստանի Հանրապետության 1998 թ.-ի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքում նախատեսված չէ մեղադրյալի՝ քննությունից կամ դատից խուսափելու դեպքում հեռակա դատական քննություն իրականացնելու հնարավորություն:

Օրենսգրքի 302-րդ հոդվածի համաձայն՝ դատական քննությունը կատարվում է ամբաստանյալի մասնակցությամբ, որի դատարան ներկայանալը պարտադիր է, բացառությամբ օրենսգրքի 314.2րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի, որն առնչվում է դատական նիստերի դահլիճից հեռացում դատական սանկցիա կիրառելուն: Նշված դեպքից բացի այլ իրավիճակներում օրենսգիրքը ամբաստանյալի մասնակցությունը դատական քննությանը համարում է պարտադիր, իսկ վերջինիս դատական քննությանը չներկայանալը՝ որպես գործի քննության բացառիկ արգելք, հիմք է դառնում դատական նիստի հետաձգման, ընդհուպ մինչև գործի վարույթն անորոշ ժամկետով կասեցնելուն: Նախագծի հիմնավորման մեջ ներկայացվում է, թե ինչ իրավունքներ ունի մեղադրյալը և ինչոր առումով հրաժարվում է իր մի շարք իրավունքներից, երբ հրաժարվում է մասնակցել դատական նիստերին, մասնավորապես խուսափում կամ թաքնվում է քննությունից:

Այնուհետև նախագծում ներկայացվում է այլ երկրների փորձն այս հարցում: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով քննությունից կամ դատից մեղադրյալի խուսափելու կամ թաքնվելու դեպքում առաջարկվում է նախատեսել բացակա մեղադրյալի նկատմամբ հեռակա դատական քննություն իրականացնելու հնարավորություն: Նախագծով առաջարկվում է Քրեական դատավարության գործող օրենսգրքում ավելացնել նոր բաժին և նոր գլուխ «Հեռակա դատական քննությունը վերտառությամբ», որի ներքո կանոնակարգել նշված կարգով գործերի քննության դեպքում քրեական վարույթի առանձնահատկությունները, մասնավորապես՝ հեռակա դատական քննություն կիրառելու հիմքը (քննությունից կամ դատից մեղադրյալի խուսափելը կամ թաքնվելը), հեռակա դատական քննությունը բացառող հանգամանքները, հեռակա դատական քննություն կիրառելու միջնորդությամբ հանդես եկող սուբյեկտի շրջանակը, միջնորդության ներկայացման և լուծման կարգը, հեռակա դատական քննություն անցկացնելու և դատավճիռ կայացնելու կարգը, հեռակա դատական քննության արդյունքում կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման առանձնահատկությունները, ինչպես նաև հեռակա դատական քննության արդյունքում կայացված դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելը և դրանց ի կատար ածման հարցերը:

Նախագծով նախատեսվում է, որ հեռակա դատական քննություն կարող է կիրառվել դատարանի որոշմամբ մեղադրողի միջնորդության դեպքում, երբ մեղադրյալը (ամբաստանյալը) խուսափում կամ թաքնվում է քննությունից կամ դատից։ Որպես հեռակա դատական քննությունը բացառող հանգամանքներ են նախատեսվել հետևյալ դեպքերը. ա) մեղադրյալը տեղյակ չէ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին կամ դատական քննությանը չմասնակցելը պայմանավորված չէ իր կամքով, բ) չեն ձեռնարկվել անհրաժեշտ և բավարար միջոցներ դատական քննությանը մեղադրյալի ներկայությունն ապահովելու համար, գ) մեղադրյալը չունի պաշտպան, դ) մեղսագրվող արարքի կապակցությամբ մեղադրյալի նկատմամբ առկա է այլ պետության իրավասու մարմնի գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ, ե) մեղադրյալն անչափահաս է:

Նախագծով նախատեսվել է նաև հեռակա դատական քննության արդյունքում կայացրած գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման հետևյալ մեխանիզմները. ա) հեռակա դատական քննության արդյունքում կայացված օրինական ուժի մեջ չմտած գործն ըստ էության լուծող դատական ակտը բողոքարկվելու է ընդհանուր կարգով, բ) հեռակա դատական քննության արդյունքում օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը մեղադրյալի կողմից կարող է բողոքարկվել վերաքննության կարգով այդ ակտը ստանալուց հետո եռամսյա ժամկետում։ Ընդ որում՝ եթե վերադաս վերանայման ընթացքում դատարանը պարզի, որ հեռակա դատական քննությունը կիրառվել է ոչ իրավաչափորեն, ապա նշված հանգամանքը հիմք է լինելու դատական ակտն անվերապահորեն բեկանելու և գործը լրիվ ծավալով նոր քննության ուղարկելու համար։

Առաջարկվող կարգավորումներով՝ մեղադրյալի կողմից քրեական վարույթին մասնակցելու իրավունքից հրաժարվելը և որպես հետևանք գործի քննությանը չմասնակցելը չի բացառելու վարույթի հետագա ընթացքը՝ ապահովելով ողջամիտ ժամկետներում գործերի քննությունը, տուժողի արդարադատության մատչելիությունը, ինչպես նաև մասնավոր և դրան հակակշիռ հանրային շահի ողջամիտ հավասարակշռումը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK