Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՅԻՍԻ)․ Առաջին անգամ՝ խոտհնձիչ, սկավառակով հեռախոս, գրամաֆոնային սկավառակ․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ

Թանգարանների միջազգային օր, Հաիթի՝ Դրոշի օր, Դանիա՝ Դյուբբելի ճակատամարտի օր, Ղրիմ՝ Տեղահանության զոհերի օր, Թուրքմենստան՝ Վերածննդի և Մեխտիմկուլի Ֆրագիի պոեզիայի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1897-ծնվել է դերասան Գուրգեն Ջանիբեկյանը։

1910-ծնվել է արձակագիր, թարգմանչուհի Նորա Ադամյանը։

1981-վախճանվել է ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը։

1992-հայկական զինված խմբավորումները գրավել են Բերձոր քաղաքը՝ ճանապարհ բացելով Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մոլդովայի հետ։

2005- Հայաստանի և Վրաստանի սահմանային Բագրատաշեն ավանում բացվել է Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ կառուցված ու կահավորված անցագրային կետի նոր շենքը:

2006- Սոչիում սկսվել են A320 հայկական կործանված օդանավի «սև արկղերի» բարձրացման աշխատանքները. վաղ առավոտից ծով է դուրս եկել ժամանակակից սարքավորումներով զինված «Նավիգատոր» նավը:

2012-Հայ ազգային կոնգրեսը դիմել է Սահմանադրական դատարան` համամասնական ընտրակարգով մայիսի 6-ին անցկացված ընտրությունների պաշտոնական արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով:

2014-ոստիկանությունը բերման է ենթարկել «Ոչ պուտինիզմին» կարգախոսով ակցիայի երկու մասնակիցների՝ Արմեն Ուրիխանյանին և Վարուժան Տրիբունյանին։

2015-կառավարության նախաձեռնած համայնքների խոշորացման հարցով հանրաքվեն Լոռիում և Տավուշում տապալվել է։

2017- Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Արա Բաբլոյանը։

2018- Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Արմավիրի մարզի «Հայաստանի հողեր» ընկերության աշխատակիցների թունավորման դեպքի առթիվ։ ԲԿ-ներ է տեղափոխվել 87 մարդ։

2019- Երևանի ընդհանուր իրավասության դատարանը փոխել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ որոշելով ազատ արձակել նրան անձնական երաշխավորության դիմաց: Երկրորդ նախագահի համար երաշխավորագիր են ներկայացրել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:

2020- Վորոնեժի օդանավակայանում կալանավորվել է Հայաստանից մաքսանենգային ծխախոտների հերթական խոշոր բեռը:

ԱՇԽԱՐՀ

1048-ծնվել է պարսիկ և տաջիկ բանաստեղծ, մաթեմատիկոս, փիլիսոփա Օմար Խայամը։

1268-եգիպտական մամլուքները գրավել են Անտիոքը։

1291-եգիպտացի մամլուքները գրավել են Սուրբ հողում գտնվող խաչակիրների վերջին ամրոց Ակրան։

1565-Օտոմանյան Կայսրության կողմից սկսվել է Մալթայական օրդենին պատկանող Մալթա կղզու պաշարումը։

1652-բրիտանական Ռոդ-Այլենդ գաղութում ընդունվել է Հյուսիսային Ամերիկայում առաջին անգամ ստրկությունը արգելող օրենք։

1704-հիմնադրվել է Կրոնշլոտը՝ Կրոնշտդատ ֆորտը։

1804-Նապոլեոնը հայտարարվել է Ֆրանսիայի կայսր։

1830-ԱՄՆ-ում սկսել են արտադրել առաջին խոտհնձիչները։

1888-ԱՄՆ-ում առաջին անգամ ցուցադրվել են գրամոֆոնային սկավառակները։

1900-Տոնգան ստացել է բրիտանական պրոտեկտորատի կարգավիճակ։

1915-առաջին անգամ փորձարկվել է «Ամենագնաց» տանկը։

1923-ֆրանսիացի գյուտարար Անտուան Բարնայը ստացել է համարի հավաքման սկավառակով հեռախոսի արտոնագիր։

1935-կործանվել է խորհրդային ամենամեծ «Մաքսիմ Գորկի» ինքնաթիռը, զոհվել է 49 մարդ։

1941-իտալացի հերցոգ Սպոլետոն հայտարարվել է ֆաշիստական Խորվաթիայի թագավոր։

1942-գերմանական բանակը ոչնչացրել է Կերչի թերակղզում գտնվող խորհրդային բանակի մնացորդները։

1944-սկսվել է Ղրիմի թաթարների տեղահանությունը Ղրիմից։

1949-Նյու Յորքում բացվել է առաջին ուղղաթիռային հրապարակը։

1960-երեք հոգևորական հայտարարել են, որ Իռլանդիայի Լոխ Նեսի լճում տեսել են հրեշի։

1974-Հնդկաստանը դարձել է ատոմային զենք ունեցող 6-րդ պետությունը։

1980-Եվրոպական տնտեսական միությունը պատժամիջոցներ է մտցրել Իրանի դեմ։

1996-Թայվանում բուրգ են կառուցել խաղալիք խորանարդիկներից՝ 25,05 մետր բարձրությամբ։

2005-հոսքագծից դուրս է եկել առաջին ԼԱԴԱ «Կալինան»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK