ԻՊ-ն հարվածել է Իրաքում տեղակայված թուրքական զորքերին
INTERNATIONAL NEWSԾայրահեղական ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպությունը հարձակում է իրականացրել իրաքյան Մոսուլ շրջանում գտնվող Բաշիքա բնակավայրում տեղակայված թուրքական զորամիավորումների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը:
Հայտարարության մեջ նշվում է, որ քրդական փեշմերգաների (քրդական զորամիավորումներ) և իսլամիստ ահաբեկիչների միջև բախումների հետևանքով կրակի է ենթարկվել Բաշիքայի այն զորավարժարանը, որտեղ թուրքական ուժերն են եղել: Կատարվածի հետևանքով 4 թուրք զինվոր վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց:
Թուրքական կողմը տեղի ունեցածը համարում է որպես ապացույց Բաշիքայում թուրքական ռազմական ներկայության անհրաժեշտության համար:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



