Կարեն Ասլանյանի բարությունը, «մեծն Ալեքսանդրի» առաջ խոնարհվելը, Վարդան Հովսեփյանի էմոցիոնալ վնասներն ու այլ հետաքրքիր փաստեր «Օջախի երգը» սերիալի բեքսթեյջից
LIFEATV հեռուստաընկերության «Օջախի երգը» հեռուստասերիալն արդեն հասցրել է մեծ մասսայականություն վայելել։ Նախագծի թիմը շուտով կմեկնի ծովափնյա նկարահանումների, մինչև այդ Tert.am Life–ը եղել է նախագծի նկարահանման հրապարակում, բեքսթեյջ լուսանկարներ արել, ինչպես նաև նախագծի ղեկավար Ելենա Արշակյանից պարզել, թե դերասաններից ով ինչպիսին է նկարահանման հրապարկվում։
Պրոդյուսերը նկատեց, որ սա եզակի նախագիծ է, որի գլխավոր դերասաններին նկարահանումներից առաջ չի փոխել։ Միաժամանակ շեշտեց, որ այս նախագծի դերասանական կազմին շատ է սիրում և հետաքրքիր բացահայտումներ արեց դերասանների մասին։
Կարեն Ասլանյան
Կարենի մարդ տեսակն ինձ համար բացահայտում էր․ շատ պատրաստակամ է նկարահանման հրապարակում Ավելի, քան որևէ մեկը, նա հասկանում է, որ կինոն սինթետիկ արվեստ է, պիտի սինթեզված աշխատել, բոլորին անխտիր օգնում է՝ տեխնիկից դերասան։ Վստահ կարող եմ ասել, որ նկարահանման հրապարակում ամենաբարին ու ամենահասնողն է։
Ալեքսանդր Բաբասյան
Սաշին բոլորը սիրում են, գաղտնիք չէ, որ Սաշը նացիսիզմով է տառապում, նկարահանման հրապարակում կատակով «մեծն Ալեքսանդրին» դիմավորում են, խոնարհվում։ Ինքը շատ ինքնասիրահարված դերասան է, իհարկե, սա կատակ է։ Սաշի հետ չգիտեմ որերորդ անգամ ենք համագործակցում, իրեն շատ սիրում եմ, բայց ավելի շատ իր նախկին կնոջը՝ Լիլիթին եմ սիրում։
Վարդան Հովսեփյան
Վարդան Հովսեփյանի հետ վախենում եմ նկարահանման հրապարակում գտնվել, քանի որ շատ էմոցիոնալ ու անկանխատեսելի է:) Նրա հետ աշխատելու տարիների փորձ ունենք։ Այն ժամանակ, երբ նրա մոտ ինչ–որ տեսարան չէր ստացվում, ոտքով խփում էր պատին, ինչ-որ բան կոտրում, իրեն վնասում։ Լավ է, որ այս տարիների ընթացքում միայն իրեն է վնաս տվել, որևէ այլ դերասանի վնաս չի տվել։
«Օջախի երգում» բարդ ու էմոցիոնալ տեսարաններ պետք է խաղար։ Ի պատիվ իրեն՝ ֆանտաստիկ խաղաց, բայց շատ անհանգստանում էի իր առողջության համար, քանի որ այն դերասաններից է, որն իրավիճակը վերապրում է։
Եվա Բաղդասարյան
Եվան նկարահանման հրապարակի խենթուկն է, իրեն շատ են սիրում, որովհետև անմիջական է։ Նաև շատ պարտաճանաչ է։
Արտակ Այվազյան
Պատանի հանդիսատեսի նախկին դերասան Արտակ Այվազյանի տեսակը ևս ինձ համար բացահայտում է։ Շատ շնորհակալ եմ նրան։ Ես հասկանում եմ, որ նկարահանումներն ուշ ենք ավարտում, երկար են տևում, բայց ինքը երիտասարդներից պատրաստակամ է գալիս նկարահանման։
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի