Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ԱԺ-ն ընդունեց գյուղատնտեսական կոոպերատիվների ներդրման օրենսդրական նախաձեռնությունը

ECONOMICS

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց  Գյուղատնտեսական կոոպերատիվների ինստիտուտի ներդրման օրենսդրական նախաձեռնությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքում և «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթին կողմ քվեարկեց 62, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 31 պատգամավոր:

Վերջին տարիներին գյուղատնտեսությունում գրանցված  առաջընթացի հետ մեկտեղ ոլորտում բնատնտեսական ներուժի օգտագործման մակարդակը դեռևս ցածր է, որի հիմնական պատճառներից մեկը հանրապետության գյուղացիական տնտեսությունների փոքր չափերն են և տնտեսությունների համատեղ գործունեության ձեռնարկումների դանդաղ ընթացքը:  Ստեղծված իրավիճակում կարևորվում է ագրարային ոլորտում կիրառվող տնտեսվարման ձևերի կատարելագործման, կոոպերացիայի զարգացման ուղղությամբ համակարգված պետական քաղաքականության իրականացումը:

Օրենսդրական նախաձեռնությամբ կարգավորվում է գյուղատնտեսական կոոպերատիվների և դրանց միությունների ստեղծման, անդամակցության, գործունեության իրականացման, կառավարման, գործունեության դադարման, վերակազմակերպման, լուծարման հետ կապված հարաբերությունները և սահմանում է դրանց մասնակիցների իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը, ինչպես նաև՝ կոոպերատիվների պետական աջակցության ուղղությունները:

Գյուղատնտեսական կոոպերատիվը  ագրոպարենային համակարգում գործունեություն իրականացնող քաղաքացիների և իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված ու իր անդամների գույքային վճարների միավորման միջոցով մասնակիցների նյութական և այլ կարիքների բավարարման նպատակով ստեղծված կամավոր տնտեսական միավորում է:

Նախագծի ընդհանուր դրույթներ գլխում սահմանվել են կոոպերատիվների նպատակները, ինչպես նաև գործունեության ուղղությունները՝ գյուղատնտեսական արտադրանքի արտադրության իրացում, գյուղատնտեսական մատակարարում, գյուղատնտեսության ոլորտում սպասարկում, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակում:

Գյուղատնտեսական կոոպերատիվի անդամ կարող  են դառնալ իրավաբանական անձինք և 16 տարին լրացած ֆիզիկական անձինք, 16-ի մինչև 18 տարեկանների դեպքում՝ ծնողի, որդեգրողի,  հոգաբարձուի կամ խնամակալության ու հոգաբարձության խորհրդի մարմնի համաձայնությամբ կամ դատարանի որոշմամբ:

Կոոպերատիվի անդամը կարող է մասնակցել կոոպերատիվի կառավարմանը, հանդես գալ առաջարկներով, քվեարկել, ընտրել կամ ընտրվել կոոպերատիվի կառավարման մարմիններում, ստանալ կոոպերատիվի գործունեությունից ձևավորված  ավելցուկը, արտոնյալ պայմաններով ձեռք բերել կոոպերատիվի կողմից  տրամադրվող ապրանքներ և օգտվել վերջինիս ծառայություններից, կամավոր կերպով դուրս գալ կոոպերատիվից:

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced