ՊՆ-ն ներկայացնում է իրավիճակը, կխնդրեմ բավարարվել դրանով. ՊՆ փոխնախարարը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին
POLITICSԵնթադրում եմ՝ ինչ հարցեր են հնչելու, կխնդրեմ հետևեք ՊՆ-ի տարածած հաղորդագրություններին և պաշտոնական լրահոսին: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների՝ սահմանային իրավիճակին առնչվող հարցերին:
«Իմ դիտարկմամբ՝ օրական պարտադիր կերպով ՊՆ-ն ներկայացնում է իրավիճակը և կխնդրեմ բավարարվել դրանով. շնորհակալություն, շնորհակալ եմ: Ես որևէ բան չեմ ասելու, ՊՆ-ն տալիս է տեղեկություն: Ես գիտեմ՝ ես ով եմ և կխնդրեմ հետևել պաշտոնական լրահոսին»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ կքննարկվի, թե ինչպես է եղել, որ Ադրբեջանի զինուժն անարգել մուտք է գործել ՀՀ տարածք, փոխնախարարը չարձագանքեց:
1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora
3
Ucom Fellowship Incubation Program Participants Visit Ucom
4
Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin Branch
5
Love Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris



