«Կովկասի գերուհին» ֆիլմի աստղը հոսպիտալացվել է սրտի հետ կապված խնդրի պատճառով
CULTURE«Կովկասի գերուհին» ֆիլմի աստղ, ռուս դերասանուհի Նատալյա Վառլեյը հոսպիտալացվել է: Ինչպես հայտնում է Woman.ru-ն, դերասանուհին կորոնար անոթների հետազոտության կարիք ունի:
Դերասանուհու ախտորոշումը դեռևս պաշտոնապես չի հաղորդվում:
Հավանաբար, 73-ամյա դերասանուհուն սրտի կորոնարոգրաֆիա կանեն: Նրա ներկայիս վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում: Վառլեյն առավել հայտնի է Լեոնիդ Գայդայի` 1966 թվականի «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները» կատակերգությունում կատարած դերով:
Աղբյուրը նշում է, որ կինոաշխարհում Վառլեյը հայտնվել է Լեոնիդ Ենգիբարովի շնորհիվ, ում հետ ապագա դերասանուհին ելույթ է ունեցել կրկեսում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



