Yerevan, 17.March.2026,
00
:
00
BREAKING


«Այս պահի դրությամբ խորհրդարանում կարող է հայտնվել առավելագույնը 4-5 ուժ». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հիմնական նախընտրական պայքարը դեռ առջևում է, հիմա ընդամենը նախընտրական կամպանիայի սկիզբն է, այն էլ՝ ոչ պաշտոնական: «Փաստի» հետ զրույցում այս մասին շեշտեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ նշելով, որ հիմնական նախընտրական պայքարը կարող է նաև զգալի փոփոխություններ բերել:

«Այդուհանդերձ, այս պահի դրությամբ խորհրդարանում կարող է հայտնվել առավելագույնը 4-5 ուժ: Դա կարող է լինել «Հայաստան» դաշինքը, ԲՀԿ-ն, «Պատիվ ունեմ» դաշինքը, նաև «Քաղպայմանագիրը»: Անվիճելի է, որ այս չորս ուժերը կարող են անցնել խորհրդարան, անցնելու շանսեր ունի նաև ՀԱԿ-ը: Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ նոր ստեղծված կուսակցությունները չունեն այնքան ժամանակ, որ կարողանան իրենց բրենդը ճանաչելի դարձնել և վերոնշյալ ուժերին որպես այլընտրանք ներկայանալ»,նշեց քաղտեխնոլոգը:

Ինչ վերաբերում է կարծիքներին, թե առաջիկա ընտրություններին որևէ ուժի չի հաջողվելու 50+1 ձայն հավաքել, և այդ համատեքստում կոալիցիա կազմելու խնդիր է առաջանալու, Վիգեն Հակոբյանը նշեց. «Այս պահին դեռ չի երևում մի ուժ, որը միանգամից կարող է հաղթել և միայնակ իշխանություն ձևավորել: Դա նախևառաջ գործող իշխանությանն է վերաբերում: Հենց առաջին փուլում ինքն իրեն հաղթող հռչակելու և պակասող տոկոսները լրացնելու համար Նիկոլ Փաշինյանը շատ դժվար երևակայելի ընտրախախտումներ պետք է իրականացնի: Իսկ եթե անգամ նման քայլերի գնա, միայն վարչական ռեսուրսով չի կարող սահմանափակվել, որովհետև այս իշխանությունը վարչական ռեսուրս կոչվածին ամբողջովին չի տիրապետում: Պակասող ձայները լրացնելու համար կա՛մ պետք է թվանկարչություն, կա՛մ ահռելի ծավալների ընտրակեղծիքներ լինեն, որոնք չեն կարող աննկատ մնալ: Իշխանությունը պահելու համար, միևնույնն է, պետք է կոալիցիա ձևավորվի: Այս տեսանկյունից իշխանությունը խնդիր ունի, որովհետև այսօր ասպարեզում չունի երևացող սատելիտ մի քաղաքական ուժ, որը միայնակ կամ ինչ-որ դաշինքներով կարող է ԱԺ անցնել, և որի հետ էլ այսօրվա իշխանությունը կկարողանա կոալիցիա կազմել»:

Այս առումով, քաղտեխնոլոգի խոսքով, ընդդիմության խնդիրն ավելի հեշտ է: «Իմ նշած ուժերի՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների և ԲՀԿ-ի խնդիրը ոչ թե խորհրդարան անցնելն է, այլ հաղթելը: Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ինքը գնում է միայն հաղթանակի համար, Գ. Ծառուկյանը բազմիցս է հայտարարել, որ իրենց նպատակը հաղթելն է: Այս պարագայում շատ հնարավոր է, որ ընդդիմադիր այդ ուժերն անհրաժեշտության դեպքում կարող են պայմանավորվել: Ամեն դեպքում, ընդդիմադիր ուժերի ստրատեգիական նպատակը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից զրկելն է: Եվ այս ընտրությունների իմաստը հենց դա է և ոչ թե ինչ-որ մանդատներ վերցնելը և ինչ-որ աթոռներին նստելը»,-ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով այն կարծիքներին, թե ԲՀԿ-ն կարող է իշխանության հետ կոալիցիա կազմել, Վիգեն Հակոբյանը նախ նշեց, որ հիմա նախընտրական շրջան է, և շատ տարբեր ասեկոսեներ, հնարքներ և տեխնոլոգիաներ են օգտագործվելու: «Ես հստակ նշեցի, որ ԲՀԿ-ին տեսնում եմ ընդդիմադիր դաշտում: Այդ կուսակցությունն իրեն ընդդիմադիր դաշտում է դիրքավորել, և ես այդ մեղադրանքների վերաբերյալ հստակ ու փաստարկված հիմքեր չեմ տեսել: Ի վերջո, քանի որ այդ հարցը մի քանի անգամ շոշափվել է, վերջերս ԲՀԿ-ի ղեկավարը՝ Գագիկ Ծառուկյանը, ըստ էության, որոշեց պատասխանել այդ հարցին: Նա հստակ ասաց, որ գնում են ընտրությունների՝ հաղթելու, ու բացառեց նշվածը: Դա հրապարակային հայտարարություն էր, որը ֆիքսվում է: Այսինքն, սա լուրջ հայտարարություն է, ըստ էության, նաև քաղաքական խոստում է: Կարծում եմ՝ ԲՀԿ-ն բավականին լուրջ արդյունք է ունենալու, որը մեծ ազդեցություն է ունենալու հետագայում Հայաստանի թե՛ քաղաքական, թե՛ իշխանական ֆորմատի ձևավորման գործում»,-ընդգծեց քաղտեխնոլոգը:

Վիգեն Հակոբյանի հետ զրույցում անդրադարձանք նաև սահմանային իրավիճակին ու դրանից բխող կառավարման հարցերին:«Նախ՝ պարզ է, որ այն, ինչ անվանում ենք Սյունիքի խնդիր, որը նաև Գեղարքունիքում է, քողարկված կա նաև այլ մարզերում, իրականում եթե ոչ աշխարհաքաղաքական, ապա առնվազն տարածաշրջանային մեծ խաղի հերթական մասն է: Ու հիմնական թիրախն այստեղ այդ միջանցքն է, որը նախևառաջ Թուրքիայի և այդ երկրին աջակցող որոշ աշխարհաքաղաքական կենտրոնների, մասնավորապես եվրոպական երկրներից մեկի քաղաքականության ամենագլխավոր նպատակների մի մասն է:

Ըստ էության, հաշվի առնելով տեղի ունեցողի վայրը, մասնավորապես՝ Սյունիքը, ինչպես նաև գործողությունների իրականացման այս ժամանանակահատվածը, կարող ենք գալ հետևյալ եզրահանգմանը. հիմնականում ճնշման միջոցով, նաև ռազմական շանտաժի միջոցով փորձ է արվում Հայաստանի համար ակտուալիզացնել միջանցքի հարցը: Այնպես չէ, որ ՀՀ իշխանությունների համար դա ակտուալ չէ՝ հաշվի առնելով թե՛ Փաշինյանի, թե՛ իր շքախմբի հայտարարություններն ու ելույթները: Իրենք ամենևին դեմ չեն այդ ծրագրերին, եթե դիտարկում ենք նաև հորթի հրճվանքով հայտարարությունները՝ ապաշրջափակման հնարավորությունների մասին: 

Պարզապես հիմա աղմուկ կա այս առումով, ու, հաշվի առնելով նախընտրական շրջանը, հիմա նախընտրում են լռեցնել այդ թեման: Ասում են, թե միջանցքի հարց չկա, բայց պարզ է, որ կա, ինչն ակնհայտ է նաև թե՛ երկրորդ երկրի, թե՛ երրորդ երկրների պաշտոնատար անձանց հայտարարություններից և հարցազրույցներից»,-ասաց քաղտեխնոլոգը:

Իսկ թե ինչ ցույց տվեցին վերջին շուրջ մեկ շաբաթվա զարգացումները, Վ. Հակոբյանը նշեց. «Գործընթացը ցույց տվեց, որ, ամենայն հավանականությամբ, կան որոշակի քողարկված պայմանավորվածություններ, որոնց մասին չի ասվում: Բայց եթե այս իշխանությունն ինչ-որ մի հրաշքով իշխանության մնա, այդ գործընթացը կբացվի, ականատես կլինենք դրա ապաքողարկմանը, այսինքն, միջանցքի խնդիրը նորից կակտուալիզացվի: Երկրորդ՝ գործընթացը ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությունները աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային խաղի մասնակից են, բայց որտեղ իրենք խաղալ չգիտեն: Քեզ կարող են ներգրավել խաղի մեջ, որտեղ խաղադրույքը քո ռազմավարական տարածքն է: Քեզ կարող են առաջարկել, որ այդ խաղում դու էլ ինչ-որ բանով զբաղվես: Միևնույն ժամանակ, քանի որ այս իշխանությունը ոչ միայն Հայաստանի բնակչության համար, այլև միջազգային գործընկերների հետ հարաբերությունների առումով ունակ չէ որևէ տրամաբանական և ֆունկցիոնալ նշանակություն ունենալ, ամեն դեպքում, չի կարողանում խաղալ այդ խաղը: Երրորդ՝ այս ամենը ցույց տվեց, որ այս իշխանության գործողությունները բավականին պայմանական աղերս ունեն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերի հետ, որովհետև այդ խաղը, որին իրենք մասնակցում են, նույնպես որևէ աղերս չունի ՀՀ-ի և Արցախի շահերի հետ»:

Վիգեն Հակոբյանի խոսքով՝ վերջին շաբաթվա զարգացումները ցույց տվեցին նաև մեկ այլ խնդիր. «Ժամանակին ասվում էր, որ փաստաթուղթ ստորագրելուց հետո պետք է շատ շտապ բանակցողին փոխել, և այդ դեպքում անդառնալի կորուստներ կարող էին և չլինել: Խոսքը նաև տարածքային կորուստների մասին է: Ստացվում է, որ այդ մտահոգություններն արդարացվեցին: Ունենք իշխանություն, որը չգիտի ինչ անել 200 զինվորի հետ: Այդ դեպքում ինձ մոտ հարց է առաջանում մեր անվտանգության, մասնավորապես բանակի վրա արված միլիարդավոր դոլարների ծախսերի մասին: Նույն հարցադրումը կար նաև պատերազմի առումով, որի չորրորդ օրը ԳՇ պետը քաղաքական ղեկավարությանն ասել էր, որ չենք դիմանալու: Ստացվել էր այնպես, որ միլիարդավոր ծախսեր անելուց հետո մեր բանակն ընդամենը 4 օրվա ռեսուրս է ունեցել:

Այլ հարց էլ է առաջանում. հասկացանք, որ չեն ուզում մասնակցել քաղաքական գործընթացին, բայց ինչո՞ւ իրենց գործը չեն անում գեներալ կոչեցյալները, որոնք մեկ հայտարարում են, որ չեն վստահում երկրի քաղաքական ղեկավարին, մի քանի օր հետ գլխիկոր ողջունում են նրան: Ասենք՝ քաղաքական ղեկավարությունը թույլ է, ասենք՝ ինչ-որ բաներ է պայմանավորվել, իսկ զինվորականությո՞ւնը, ընդհանրապես մոտեցում չունե՞ն, չե՞ն կարողանում ասել՝ ինչ է նշանակում՝ 200 հոգի է մտել ՀՀ տարածք, իսկ մենք ՀԱՊԿ ենք դիմում»:

Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, որտեղ ստեղծվածի մեջ մեղադրում են այսօրվա ընդդիմադիր որոշ ներկայացուցիչների և, բնականաբար, ինչպես միշտ, «նախկիններին», քաղտեխնոլոգը նշեց. «Երեք տարի է՝ նույն մարտավարությունն է: Եթե ուրիշ մեղավոր չեն գտնում, պարզ է, որ նախկիններն են մեղավոր: Բայց մենք տեսանք, թե ինֆորմացիոն ինչ քաոս էր տիրում: Իսկ եթե մամուլը չգրեր, աղմուկ չլիներ, հարց է, թե երբ կիմանայինք այդ մասին: Մեծ հաշվով, իշխանության ամենամեծ խնդիրներց մեկը նաև այն է, որ պաշտոնական լրատվության, իշխանության ներկայացուցիչների ու առաջին դեմքի խոսքի նկատմամբ անվստահության մակարդակը ոչ թե զրո, այլ մինուս է: Կարող եմ առնվազն եզրակացնել, եթե ոչ վստահ ասել, որ նրանց խոսքը նման արժեք ունի նաև միջազգային ասպարեզում, որովհետև բոլորը գիտեն, թե ինչ է նշանակում մի իշխանության խոսք, որը 44 օր բնակչությանը պատերազմի մասին կեղծ լուրերով էր կերակրում, և բնակչությունը միայն 44-րդ օրն իմացավ, որ ոչ թե հաղթում է, այլ արդեն դե ֆակտո պարտվել է»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber