Զինվոր է մահացել
SOCIETYՄայիսի 20-ին, ժամը 19:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի զրահափոխադրիչը, մշտական տեղակայման վայրից կիրառման շրջաններ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել ձորը: Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է զրահափոխադրիչի մեխանիկ-վարորդ, ժամկետային զինծառայող Արման Վահրամի Համբարյանը (2020թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Երևանի թիվ 1 ՏՍ)։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Արման Համբարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



