«Զվարթնոց» արգելոց-թանգարանում կանցկացվի Տոլմայի համահայկական 10-րդ փառատոնը
CULTUREՄայիսի 22-ին՝ ժամը 13-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կանցկացվի Տոլմայի համահայկական հոբելյանական 10-րդ փառատոնը։
Միջոցառումը նախաձեռնել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը։
Փառատոնին կմասնակցեն տարբեր կազմակերպություններ ներկայացնող հմուտ խոհարարներ։ Կանցկացվի մրցույթ երեք անվանակարգերում՝ լավագույն համ, լավագույն տեսք, լավագույն մտահղացում, գլխավոր մրցանակ կտրվի բացարձակ հաղթողին։
Միջոցառումը կուղեկցվի ազգային երգերի կատարումներով ու պարային խմբերի ելույթներով։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



