2021 թվականի ապրիլ ամիսը ևս առանձնանում է դրական ցուցանիշով
ECONOMICSՀայաստանի աշխատաշուկայի համար 2021 թվականի ապրիլ ամիսը ևս առանձնանում է դրական ցուցանիշով : Այս մասին այսօր՝ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։
Ըստ նախագահի 2021 թվականի 0-ից բարձր վարձատրվող աշխատատեղերի քանակը նախորդ ամսվա համեմատ ավելացել է 4000-ով՝ դառնալով մոտ 626000, ավելացել է նաև ընդհանուր աշխատավարձի ֆոնդը՝ կազմելով մոտ 133 մլրդ, ավել է հավաքագրվել նաև եկամտային հարկը՝ ավելի քան 28 մլրդ, ինչպես նաև միջին աշխատավարձը՝ ավելի քան 212 հազար դրամ։ Էդվարդ Հովհաննիսյանը այս ցուցանիշները համեմատել է նաև 2019 թվականի հետ և արձանագրել, որ 2019 թվականի համեմատ 2021 թվականին մենք ունենք 0-ից բարձր վարձատրվող աշխատատեղերի 34000 դրական տարբերություն և մյուս բոլոր ցուցանիշներով այդ տարբերությունները 2021 թվականին եղել են դրական։
ԱԺ պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում ևս կիսվել է այս ցուցանիշով։
Ըստ պատգամավորի 2021թ. ապրիլին ՊԵԿ-ն արձանագրել է 626414 աշխատատեղ, որոնց ընդհանուր եկամուտը/հարկման բազան կազմել է 133.2 մլրդ դրամ։ 2020թ. ապրիլի համեմատ (երբ աշխատաշուկան կորոնավիրուսի ու լոկդաունի հետևանքով շատ խորը անկում գրանցեց) աշխատատեղերն աճել են` 78676-ով, իսկ եկամուտը` 21.5 մլրդ դրամով։
Պատգամավորը նշել է նաև, որ աճը գրանցվել է ոչ միայն 2020 թվականի համեմատ, երբ Հայաստանում արտակարգ դրություն էր հայտարարված կորոնավիրուսի պատճառով, այն նաև ոչ կորոնավիրուսային՝ 2019թ. ապրիլի համեմատ աշխատատեղերն աճել են` 33824-ով, իսկ եկամուտը՝ 22.8 մլրդ դրամով։
Աշխատատեղ | Հարկման բազա,մլրդ դրամ | Միջինում մեկ աշխատողի աշխատավարձ,հզր դրամ | |
2019 ապրիլ | 592 590 | 110,3 | 186,2 |
2020 ապրիլ | 547 738 | 111,7 | 203,9 |
2021 ապրիլ | 626 414 | 133,2 | 22,7 |
Սոնա Գիշյան