Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՄԱՅԻՍԻ)․ Գե­ղեց­կու­թյան մրցույթ­նե­րը հա­մար­վել են ան­բա­րո­յա­կան

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Կենսաբանական բազմազանության միջազգային օր, Յեմեն՝ Յեմենյան Միացյալ Հան ր ա պ ե տու թյան ստեղծ մ ա ն օ ր , Ղրղզստան՝ Զինված ուժերի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1812-ծնվել է հասարակական և կրոնական գործիչ Գաբրիել Այվազյանը։

1907-ծնվել է կոմպոզիտոր Գուրգեն Ալեմշահը։

1919-կապված հայկական բանակի մուտքի հետ՝ սկսվել է անգլիական ուժերի էվակուացիան Նախիջևանից, որոշվել է թողնել միայն ռազմական ներկայացուցչություն լեյտենանտ Շվիդի ղեկավարությամբ։

1924-ծնվել է Շառլ Ազնավուրը։

1929-ծնվել է դերասան Արմեն Խոստիկյանը։

1939-ծնվել է ռազմական գործիչ, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։

1950-ծնվել է լեզվաբան Լավրենտի Միրզոյանը։

1957-Մոսկվայի Մեծ թատրոնում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի պրեմիերան։

1988-Երևանում սկսվել է նստացույց ԼՂԻՄ մարզկոմի դիմումին ընթացք տալու պահանջով։

2002- Ընդդիմադիր համագործակցությունը (13 ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ) առժամանակ դադարեցրել է «Ա1+» հեռուստաընկերությանը կապուղուց զրկելու առիթով սկսված և աստիճանաբար իշխանափոխության պահանջների վերածված հրապարակային միջոցառումները:

2005- Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին՝ 27-ամյա Տարոն Մարգարյանը, ընտրվել է մայրաքաղաքի Ավանի թաղապետ:

2006-Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

2018-որոշվել է, որ պետական բուհերն իրենց բյուջեի 2 տոկոսն այլևս չեն փոխանցի Հայաստանի երիտասարդական հիմնադրամին:

ԱՇԽԱՐՀ

337-վախճանվել է Հռոմի կայսր Կոնստանտին 1-ին Մեծը։

853-Նորվեգիայի թագավորի որդի Օլաֆ Սպիտակը ընդունել է վիկինգների և դանիացիների հպատակությունը Իռլանդիայում և Դուբլինը հայտարարել է մայրաքաղաք։

1455-Սենտ-Օլբանսի առաջին ճակատամարտով սկսվել է Կարմիր և Սպիտակ վարդերի պատերազմը։

1807- Ռուսական Կայսրության՝ ադմիրալ Սենյավինի ղեկավարած ռազմածովային նավատորմը ջախջախել է թուրքական նավատորմին Դարդանել յան ճակատամարտում։

1813-ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Վագները։

1859-ծնվել է հայտնի անգլիացի գրող, Շերլոկ Հոլմսի կերպարի ստեղծող Արթուր Կոնան Դոյլը։

1868-Ինդիանա նահանգի Մարշվիլդա բնակավայրի մոտ տեղի է ունեցել «Գնացքի մեծ կողոպուտը»։

1879-ծնվել է ուկրաինացի ռազմական և քաղաքական գործիչ Սեմյոն Պետլ յուրան։

1885-վախճանվել է ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոն։

1892-Նյու Յորքում բժիշկ Վաշինգտոն Շեֆֆիլդը արտոնագրել է ատամի մածուկը։

1900 -Նյու Յոր քում հիմ նադրվել է «Associated Press» գործակալությունը։

1906-Ռայթ եղբայրները արտոնագրել են իրենց թռչող սարքը՝ ինքնաթիռը։

1926-Իտալիայում Մուսոլինին արգելել է գեղեցկության մրցույթները՝ նման միջոցառումները անվանելով անբարոյական։

1950-Չինաստանի կառավարությունը Տիբեթին առաջարկել է տարածքային ինքնավարություն՝ այդ տարածքում կոմունիստական իշխանություն հաստատելու պայմանով։

1960-Հարավային Ամերիկայում տեղի է ունեցել Մեծ չիլիական երկրաշարժը։

2007-Թուրքիայի Անկարա քաղաքի պատմական կենտրոնում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն, եղել են զոհեր։

2010-Հնդկաստանի Մանգալուրե տարածքում վթարվել է Բոինգ 737 ինքնաթիռը, զոհվել է 158 մարդ։

2020 - Լախոր-Կարաչի թռչող A 320 աերոբուսը վթարվել է Կարաչիում (Պակիստան): Ինքնաթիռը վայրէջքի ժամանակ ընկել է քաղաքի բնակելի տարածքի վրա, արդյունքում ինքնաթիռում գտնվող 99 անձնացից 97-ը զոհվել են, եղել են նաև զոհեր և վիրավորներ տեղի բնակչության շրջանում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK