Թամարա Գեւորգյանն՝ առանց շպարի
LIFEԴերասանուհի Թամարա Գեւորգյանը նոր լուսանկար է հրապարակել՝ հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացնելով բնական կերպարը։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, տեղադրված կադրերում դերասանուհին կերպարանք է ընդունել մեքենայի մեջ։ Նա կրում է սեւ բլուզ։ Ալիքավոր հարդարված մազերն արձակված են, առանց շպարի է։ Հրապարակումը մեկնաբանված չէ։
Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Թամարան կրում էր դեղին երանգի վերնաշապիկ, նույն գույնի գլխակապ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից նա գրել էր․ «Ձեզ ծանո՞թ է. «գլխից վերև չես թռչի» արտահայտությունը: Դա մոլորություն է: Մարդը կարող է ամեն ինչ»: