ԱՄՆ-ում հրաձգության հեռևանքով 2 մարդ է մահացել
INTERNATIONAL NEWSԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիսի տարածքներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 2 մարդ է մահացել, 8-ը ստացել է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ: Այս մասին հայտնում է Մինեապոլիսի ոստիկանությունը իր թվիթերյան օգտահաշվում:
«Ընդհանուր առմամբ 10 տուժած կա: Այժմ ակտիվ սպառնալիք չկա: 7 տուժածները ունեն կյանքին չսպառնացող վերքեր, մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, երկուսը մահացած են», - ասվում է իրավապահ մարմինների աշխատակիցների հաղորդագրություններից մեկում:
Ոստիկանությունը պարզաբանել է, որ մահացածներից մեկը կրակողներից է եղել:
Ըստ Մինեապոլիսի ոստիկանության բաժանմունքի, հրաձգությունից առաջ վեճ է տեղի ունեցել:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



