«Մենք շարունակելու ենք ապրել մեր երեխաների մեջ, մենք կնայենք աշխարհին իրենց աչքերով». Լիլիթ Մուրադյան
LIFEՀաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լիլիթը պատկերված է որդու հետ, որն ամիսներ առաջ է լույս աշխարհ եկել։ Գեղեցկուհի մայրիկը ջերմ գրկել է նրան, իսկ մեկնաբանություններում գրել է «Մենք շարունակելու ենք ապրել մեր երեխաների մեջ, մենք կնայենք աշխարհին իրենց աչքերով»։
Ավելի վաղ Լիլիթը խոսել էր հուզերի ու իր մտորումների մասին։ «Մենք էլ երբեք չենք լինի առաջվանը, կուրախանանք, կժպտանք, կապրենք (ճարներս ինչ), բայց մեր բոլորի ներսում մի բան կոտրվել է, փչացել է...մենք բոլորս դարձել ենք նյարդային, անհանգիստ, տխուր...մեկ-մեկ անկեղծ ուզում եմ կորել, չեմ ուզում այս իրականության մեջ մնամ...աշխարհը փոխվել է, փոխվել են մարդիկ...ուզում եմ մտնեմ իմ սիրած ֆիլմի մեջ, ու ապրեմ այնտեղ, իմ երևակայական իրականության մեջ...հաճախ ուժերս գնում են, լինում են օրեր, երբ երկար լացում եմ, գիշերներ, երբ անքուն եմ...ներսումս մի առնետ է ապրում, հա կրծում է ինձ ներսից, չի թողնում հանգիստ շունչ քաշեմ...սա էլ կանցնի», - գրել էր նա։