Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել
POLITICSՎարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ ծննդյան օրվա առթիվ:
«Հարգելի տիկին Սանդու,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:
Համոզված եմ, որ Ձեր փորձն ու նպատակասլացությունը կնպաստեն բարեկամ Մոլդովայի զարգացմանը քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում, ինչպես նաև միջազգային ասպարեզում երկրի հեղինակության ամրապնդմանը:
Վստահ եմ, որ բարեկամության, փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված հայ-մոլդովական միջպետական հարաբերություններն էլ ավելի կզարգանան՝ ի շահ մեր ժողովուրդների բարօրության:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություն պետական գործունեության մեջ»,-նշված է ուղերձում:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



