Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՄԱՅԻՍԻ)․ Աշխարհի արարման պայմանական օր․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Աֆրիկայի ազատագրման միջազգային օր, Արգենտինա՝ Մայիսյան հեղափոխության օր, Հորդանան՝ Անկախության օր, Թուրքմենստան՝ Աշխաբադի օր, Ուկրաինա՝ Կիևի օր, Գնչու կաթոլիկներ՝ Սարի Կալիի մկրտության օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1857-ծնվել է դերասանուհի Սիրանույշը։

1933-ծնվել է հայագետ, աղբյուրագետ և կովկասագետ Պարույր Մուրադյանը։

1935-ծնվել է ճարտարապետ Արծվին Մինասյանը։

1951-ծնվել է գրող և թարգմանիչ Վաչագան Սարգսյանը։

1968-տեղի է ունեցել Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշահամալիրի բացումը։

1968-ծնվել է ռուսաստանցի հայազգի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Պորտուգալիայի հետ։

2001- Երևանում տեղի է ունենում Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ վեց պետությունների նախագահների գագաթաժողովը:

2003- տեղի են ունեցել Ազգային ժողովի հերթական ընտրությունները, որոնց արդյունքում, փաստորեն, կուսակցություններից և ոչ մեկին չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ստանալ խորհրդարանում և միայնակ ձևավորել կառավարություն։ Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ այդ ընտրությունում առավել շատ ձայներ ստացած երեք կուսակցություններ՝ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն, կազմել են քաղաքական կոալիցիա և համատեղ ձևավորել կառավարություն։ Վարչապետ է նշանակվել Անդրանիկ Մարգարյանը։

2007-Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում բացվել է նոր ուղևորային համալիրը:

2018- ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մուտք են գործել մաքսազերծմամբ և հարկային հաշվառմամբ զբաղվող «Նորֆոլկ քընսալթինգ» ընկերություն և առգրավել փաստաթղթերը: - Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի բարձրագույն սպայական անձնակազմին է ներկայացրել գլխավոր շտաբի նոր պետին՝ Արտակ Դավթյանին:

2019-Բարձրագույն դատական խորհուրդը նիստ է հրավիրել և, ի թիվս այլ հարցերի, քննարկել Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը։

ԱՇԽԱՐՀ

5493 մ.թ.ա.-համաձայն կրոնական պատկերացումների, սա աշխարհի արարման պայմանական օրն է, որից սկսվել է ալեքսանդրիական ժամանակագրությունը։

1085-Ալֆոնսո 4-րդ Խիզախը հետ է գրավել Տոլեդոն մուսուլմաններից։

1579-Իվան Գրոզնին նամակ է ուղարկել Դոնի կազակներին։ Այդ օրը համարվում է Դոնի կազակության հիմնադրման օր։

1592-Իմջինյան պատերազմի ընթացքում ճապոնական բանակը գրավել է Պուսան և Տոննե ամրոցները։

1659-Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի լորդ-պրոտեկտոր Ռիչարդ Կրոմվելը հրաժարական է տվել։

1787-Ջորջ Վաշինգտոնի նախագահությամբ հավաքվել է սահմանադրական Կոնվետ, որպեսզի մշակի ԱՄՆ-ի Սահմանադրությունը։

1829-Լոնդոնում կայացել է Մենդելսոնի «Առաջին սիմֆոնիայի» պրեմիերան։

1869-բացվել է Վիեննայի օպերայի շենքը։

1889-ծնվել է ռուս և ամերիկացի ավիակոնստրուկտոր, գիտնական, գյուտարար, առաջին ռուսական ինքնաթիռների և ամերիկյան ուղղաթիռների կոնստրուկտոր Իգոր Սիկորսկին։

1892-ծնվել է հարավսլավ քաղաքական գործիչ, 1953 թվականից հարավսլավիայի ղեկավար Իոսիպ Բրոզ Տիտոն։

1895-Օսկար Ուալդը լոնդոնյան դատարանի կողմից դատապարտվել է ազատազրկման երկու տարով՝ «անբարոյական վարմունքի» համար, այն է՝ կապը տղամարդու հետ։

1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լիվիա են մտել և ամրացել գերմանական զորքերը։

1946-հայտարարվել է Հորդանանի անկախությունը Անգլիայից։

1963-աֆրիկյան երկրների՝ Ադիս-Աբեբայում կայացած 1-ին համաժողովում ստեղծվել է «Աֆրիկյան միություն» կազմակերպությունը։

2002-Թայվանի նեղուցի շրջանում վթարվել է Բոյինգ-747 ինքնաթիռը, զոհվել է 225 մարդ։

2009-տեղի է ունեցել ենթադրվող ատոմային պայթյուն Հյուսիսային Կորեայում։

2014-վախճանվել է լեհ ռազմական և պետական գործիչ Վոյցեխ Յարուզելսկին։

2020 -ԱՄՆ-ում ոստիկանների կողմից սպանվել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը, ինչն ամբողջ երկրով մեկ բերել է հակառասիստական անկարգությունների և ցույցերի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK