Խայտառակ վիճակ՝ Ազգային ժողովում
POLITICSԱյսօր մեկնարկում է Ազգային ժողովի հերթական քառօրյան: Սա առաջին քառօրյան է խորհրդարանի ազատ արձակումից հետո:
Ինչպես երևում է, պատգամավորներն արդեն ազատ են արձակել իրենք իրենց, քանի որ նիստի մեկնարկը տապալվեց քվորում չլինելու պատճառով: Առաջին փորձից գրանցվեց 132 պատգամավորից ընդամենը 61, երկրորդ փորձից՝ 63-ը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, վայր դնելով զենքերը, այլևս գրանցում չհայտարարեց՝ նշելով, որ պետք է սպասել այնքան, մինչև պատգամավորները հավաքվեն, որպեսզի նորից փորձեն:
Մի քանի րոպե սպասելուց հետո ևս մեկ գրանցում հայտարարվեց, գրանցվեց 74 պատգամավոր, աշխատանքները վերջապես սկսվեցին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



