Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Փաշինյան Նիկոլը կճանաչի Ադրբեջանի ամբողջականությունը և սեպտեմբերի 27-ի նման մի պայծառ կիրակի, կպարզվի, որ այլևս Արցախի հարց գոյություն չունի. Հակոբյան

BLOG

Երբևէ չէի անդրադառնա այս թեմային, քանզի գնահատում և արժևորում եմ ժամանակը։ Չէի անդրադառնա, քանզի տեսնում եմ «մեռնող» իշխանությունների «թփրտոցը»։

Այնուհանդերձ մակերեսային անդրադարձ կանեմ, քանզի ուզենք, թե չուզենք, ընդունենք, թե չընդունենք քաղաքացիական հասարակության ձևավորման և դաստիարակության վրա մեծ ազդեցություն ունի կառավարող իշխանությունը։ Հայաստանյան իշխանությունները, երբ դեռ «քայլում» էին, արդեն իսկ կիրառում էին հասարակությանը իրականությունից շեղելու տեխնոլոգիան։ Ինչպես խոնարհ ծառա, արցախյան իշխանությունները ևս իրենց նախընտրական պայքարը կառուցեցին «շեղելու» նուրբ արվեստի կանոններով (հիշեցնեմ՝ «անվճար կրթություն», «անվճար բուժօգնություն»,»յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան»․․․)։ Շեղեցին ամենակարևորից՝ ազգը մոռացավ վտանգը։

Ստացվեց․․․Երկու հայկական պետությունները զավթեցին հակահայ իշխանությունները։ Իրենք զավթեցին, իսկ հայը կորցրեց, կորցրեց հազարավոր քաջորդիների, Հայրենիքի մեծ կտոր, հազարավոր ընտանիքների ճակատագրեր խեղվեցին, հազարավոր ընտանիքներ անտուն ու թափառական դարձան, հարյուրավոր գերիներ ու անհայտ կորածներ։ Կորցրեց, որովհետև երկու իշխանություններն էլ ողջ պատերազմի ընթացքում վարպետորեն շեղեցին՝ մեկը «գործնական» ու «մտահոգ» տեսք էր ընդունել, մյուսը «զինվորների հետ սուրճ էր խմում» ու իրենք հաղթում էին, իսկ հայը կոտորվում ու բնավեր էր լինում։ Մոլորյալ են նրանք, ովքեր կարծում են, որ այս իշխանությունները լծվել են եղածը փրկելու գործին, մոլորյալ են նրանք, ովքեր չեն գիտակցում, որ այս իշխանությունները նպատակ ունեն մինչև վերջ գնալ՝ վերացնելով հային ու հայկական պետականությունը։

Մոլորյալ են նրանք, ովքեր շեղվում են, ոգևորվելով, որ «պետք է առաջ նայել», «ապագա կա», «երկարօրյա կրթություն», «Նժդեհի արձանի ապամոնտաժում», «բանալի «Մենք ենք, մեր սարերը»կոթողի մոտ»։ Իսկ իրականությունը որևէ աղերս չունի այս իշխանությունների ծորուն ժպիտի հետ։ Այս իշխանությունների հետ առաջ նայելիս թշնամին է, ապագան թշնամու հետ նույն հարկի տակ ապրելն է։ Վերջերս իշխանության ներկայացուցչին հարցնում եմ․»Ճշտել են արդյո՞ք, թե ինչպիսի կազմակերպություններ են ֆինանսավորելու «Երկարօրյա դպրոց» ծրագիրը»։

Պատասխանը՝ կարճ, կոնկրետ․ «Նույնիսկ Սորոս պապիկն էլ ֆինանսավորի կընդունենք»։ Ու իրենց ինքնավստահությունը ցինիզմի է հավասար, վստահ են, քանզի շեղելու նուրբ արվեստի վարպետներ են։ Մոտ երկու շաբաթ է, ինչ Մայր Հայաստանն են բզիկ-բզիկ անում։ Աչքներիս առաջ շարունակում են թշնամուն տալ մեր Հայրենիքը, հետո իբր ինչ-որ մաս փրկելու համար (ինչպես Արցախի դեպքում արեցին) Փաշինյան Նիկոլը կճանաչի Ադրբեջանի ամբողջականությունը և սեպտեմբերի 27-ի նման մի պայծառ կիրակի, կպարզվի, որ այլևս Արցախի հարց գոյություն չունի։ Իսկ մենք այդ ժամանակ «կարևոր» հարց էինք քննարկում «բանալին» հայկական է, թե՝ ոչ։

Հ․Գ․ Ես էլ արդեն վեց ամիս է «շեղված» Քաշաթաղի շրջանի պաշտպանությանը մասնակցած, մի աշխարհազորայինի անուն չեմ կարողանում ներառել տալ վարձատրման ցուցակներում, որովհետև աշխարհի բոլոր ծայրերում ինչքան ծանոթ ու ծանոթի ծանոթ ունեն ներառել են, էլ տեղ չկա։ Ու այս բոլորին վրադիր Արցախի խորհրդարանը 25 «կողմ» ապահովողներով կրկնակի կդարձնի պետական պարտքը (բայց շեղելու համար անունը կդնի սոցիալական բյուջե), որպեսզի վաթսունութհազարանման ծրագրերով շեղեն, իսկ իրենք, իշխանավայել ապրելով, ավարտին հասցնեն իրենց հայակործան ծրագրերը․․․

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյան

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference