Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-9 աստիճանով
SOCIETYՀիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտոնւմ են, որ Երևան քաղաքում՝ մայիսի 25-ին՝ կեսօրից հետո, 26-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Մայիսի 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`մայիսի 25-ին` կեսօրից հետո, 26-ին` շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 27-29-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 25-26-ին՝ ցերեկը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով, 27-29-ին աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:

1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



