«Ամբողջ աշխարհում կանանց պաշտպանն է»․ Միշել Օբաման Billboard Music Awards 2021-ի ժամանակ գովել է Ալիշա Քիզին (լուսանկարներ, տեսանյութ)
CULTUREԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման Billboard Music Awards 2021 մրցանակաբաշխության ժամանակ գովել է հայտնի երգչուհի Ալիշա Քիզին, հայտնում է Daily Mail-ը։
Օբաման, որը Songs In A Minor դեբյուտային ալբոմի 20-ամյակին նվիրված Քիզի հատուկ ելույթից առաջ ներկայացրել է երգչուհուն, նշել է՝ առաջին անգամ նրա կատարումը լսելով՝ «3 րոպեի ընթացքում կարծես տեղափոխվել է եկեղեցի, այնուհետև մոմերով ընթրիքի և ընտանեկան թերապիայի»։
«Ալիշան պարզապես արտիստ չէ, նա նաև ամբողջ աշխարհում կանանց և ընտանիքների պաշտպանն է»,- հավելել է Օբաման։
Նշենք, որ Billboard Music Awards երաժշտական մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել մայիսի 24-ին՝ Լոս Անջելեսում։



1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



