«6 տարի առանց ծխախոտ, 15 ամիս առանց ալկոհոլ». Եվա Ռիվասը հրաժարվել է 3 վատ սովորությունից
LIFEԵրգչուհի Եվա Ռիվասը, որը մի քանի տարի է՝ աշխատանքային դադարի մեջ է, Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և գրառում արել այն մասին, թե ինչից է հրաժարվել վերջին տարիներին:
«Ուղիղ 6 տարի առանց ծխախոտ, 15 ամիս առանց ալկոհոլ, կես տարի առանց նարգիլե: Սա հիանալի է և ամբողջ կյանքի համար: Շնորհակալ եմ Աստծուն:
Ինչպես ասում են, հասանելի բոլոր զվարճանքներից ինձ մնացել է միայն սեփական գերազանցության զգացումն ու շաուրման: Դրանցից դեռ չեմ կարողանում հրաժարվել և չեմ էլ պատրաստվում»,- գրել է նա:
Նշենք, որ երգչուհին վերջերս ևս մեկ գրառմամբ պատասխանել էր այն հարցին, թե ինչո՞ւ է վերջին տարիներին մասնագիտական առումով պասիվ: Նա հայտնել էր, որ նոր նախագիծ է պատրաստում, բայց թողարկման ժամկետներ չէր նշել:

1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



