15 մլն դոլար. 2020-ին Ղազախստանը և Հայաստանը 30%-ով ավելացրել են ապրանքաշրջանառությունը
ECONOMICS2020-ի ճգնաժամային տարում Ղազախստանին և Հայաստանին հաջողվել է 30 տոկոսով ավելացնել ապրանքաշրջանառությունը 2019 թվականի համեմատ, հայտնում է EurAsia Daily-ն՝ Kazakh Invest ընկերությանը հղումով:
«Ղազախստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2020 թվականին կազմել է 15 միլիոն դոլար, ինչն ավելի քան 30 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը (11,5 մլն դոլար): 2020 թվականին Ղազախստանից Հայաստան արտահանումն աճել է 66 տոկոսով և կազմել 7,3 մլն դոլար»,- ասվում է հաղորդագրությունում:
Վերջին 15 տարվա ընթացքում Ղազախստանի ուղղակի ներդրումների ծավալը Հայաստանի տնտեսության մեջ կազմել է 56,2 միլիոն դոլար, իսկ Հայաստանը 1,2 միլիոն դոլար է ներդրել Ղազախստանում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



