Իրանի խորհրդարանի նախագահ է վերընտրվել Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը
INTERNATIONAL NEWSԹեհրանից պատգամավոր Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը վերընտրվել Է Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահի պաշտոնում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 26-ին այդ մասին հաղորդել Է ISNA գործակալությունը:
Նշվում Է, որ Ղալիբաֆի թեկնածության օգտին քվեարկել Է խորհրդարանի 230 անդամ: Նախագահի պաշտոնի մյուս թեկնածուն Ֆերեյդուն Աբասին Էր, որն ստացել Է 18 ձայն:
Ղալիբաֆը որպես օրենսդիր մարմնի նոր ղեկավար Է ընտրվել 2020 թվականի մայիսի վերջին: Մինչ այդ նա քվեարկության առաջատար Է դարձել 2020 թվականի փետրվարին կայացած խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով 1,2 միլիոն ձայն: 11-րդ գումարման Մեջլիսն աշխատանքը պաշտոնապես սկսել Է 2020 թվականի մայիսի 27-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



