Ես հանձնարարել եմ, կապ են հաստատել խաղաղապահների հետ. Վաղարշակ Հարությունյան
POLITICSԱդրբեջանցիները մեր տարածքում զենք են օգտագործել, որի արդյունքում մենք զոհ ունենք: Իրենք փորձում են դա կոծկել: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՊՆ նախարարի պաշտոնակատար Վաղարշաակ Հարությունյանը՝ արձագանքելով ադրբեջանական հայտարարությանը, թե հայկական կողմը գնդակոծել է Ադրբեջանի մարտական դիրքերը։
Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ ինքը հանձնարարել է ու կապ են հաստատել խաղաղապահների հետ, ովքեր այդ տեղեկատվությունը հերքել են. «Եթե նկատել եք, նաև Շուշիում են ասել: Այնպես որ սա իրենց կողմից հնարք է, որպեսզի հանրությանը ցույց տան, իբր հայկական կողմը գնում է գործողությունների»:
Հարությունյանն ասաց, որ հստակ գիտեն ադրբեջանական կողմի մտահաղացումը, մարտավարությունը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



