Թշնամին Սև լճի հատվածում 4 պոստ ունի. Սյունիքի մարզպետը մանրամասներ է հայտնում մարզում առկա վիճակից
POLITICSՈնց գիտեք, ըտենց ա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ խոսելով իր մարզում տիրող իրավիճակի մասին:
Նա ասել է, որ թշնամին ամրաշինական աշխատանքներ իր մարզում չի կատարում, սահմանը խախտել են, նստած են իրենց նշված տեղերը:
Թե քանի հոգի են ադրբեջանցիները, մարզպետն ասել է, որ հիմա քչացել են, ունեն 4 պոստ, ամեն պոստում՝ 25 հոգի:
Խոսքը վերաբերում է Սև լճի հատվածին:
Պողոսյանը նշել է, որ իր մարզում կրակոցներ չեն եղել:
Հարցին, թե ինչու հայկական կողմը չի գերեվարում թշնամուն, մարզպետն ասաց, որ պետք է ԶՈւ-ից հարցնել:
Իրավիճակն այս պահին նորմալ է, կրակոցներ չկան, կողմերը նստած են նշված հատվածներում:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



