«Շնորհավոր ծնունդդ, իմ արքայադուստր, իմ կյանք». Արմենչիկի շնորհավորանքը դստեր 5-ամյակին
LIFEԵրգիչ Արմենչիկի դուստրը՝ Անգելինան, դարձել է 5 տարեկան: Արմենչիկը տեսանյութ է հրապարակել Ինստագրամի իր էջում, որտեղ երևում է, թե ինչպես է Անգելինան փչում տոնական տորթի մոմը: Տեսանյութին կից նա գրել է. «Շնորհավոր ծնունդդ, իմ արքայադուստր, իմ կյանք»:
Մեկնաբանություններում երգչի դստերը շնորհավորել են Սիլվա Հակոբյանը, Լիլուն, Արման Հովհաննիսյանը, Արամեն, Նորոն, Ավետ Բարսեղյանը և այլք:
Նշենք, որ Արմենչիկն ու կինը՝ Լուսինեն, ունեն ևս երկու երեխա՝ 9-ամյա Միքայելն ու նորածին Ալեքսանդրը, որը լույս աշխարհ է եկել մայիսի 10-ին: Զույգն ամուսնացած է 2009 թվականից և երկար տարիներ է՝ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
1
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
2
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
3
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
4
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program



