ՊՆ-ն չի հաստատում Տավուշում հակառակորդի կողմից կրակահերթերի մասին լուրերը. ՀՀ ԶՈՒ-ն կրակային վարժանք է անում
SOCIETYՏավուշում ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումներից մեկն իրականացնում է կրակային վարժանքներ: Այս մասին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքելով Տավուշի մարզում փոխհրաձգության մասին խոսակցություններին:
«Տավուշում ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումներից մեկն իրականացնում է կրակային վարժանքներ: Ըստ երևույթին դրա հետ են շփոթել: Այնտեղ հակառակորդի կողմից կրակահերթերի, փոխհրաձգությունների մասին լուրերը չեն հաստատվում»,-նշեց Ալթունյանը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



