Իրանը 4 ամսով արգելել է կրիպտոարժույթի արդյունահանումը՝ երկրում էլեկտրաէներգիայի խափանումների ֆոնին
ECONOMICSԻրանը 4 ամսով արգելել է բիթքոինի նման կրիպտոարժույթների՝ մեծածավալ էներգիայի օգտագործմամբ մայնինգը (կրիպտոարժույթ ստանալու ընթացքը, արդյունահանում`խմբ.):
Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռոհանին և նշել՝ նման որոշման պատճառն այն է, որ Իրանի շատ քաղաքներ կանգնած են էներգիայի խոշոր խափանումների առջև, փոխանցում է Reuters-ը:
«Կրիպտոարժույթների արդյունահանման արգելքն ուժի մեջ է մինչև սեպտեմբերի 22-ը ... Ներկայում Իրանում կրպտոարժույթների արդյունահանման շուրջ 85%-ն արտոնագրված չէ», - ասել է Ռոհանին կառավարության նիստում:
Հիշեցնենք՝ բիթքոինը և այլ կրիպտոարժույթները ստեղծվում են արդյունահանման միջոցով: Այս դեպքում հզոր համակարգիչները միմյանց հետ մրցում են մաթեմատիկական բարդ խնդիրներ լուծելու համար: Գործընթացը շատ էներգատար է, որի համար շատ հաճախ օգտագործվում է հանածո վառելիքից ստացված էլեկտրաէներգիան, որով հարուստ է Իրանը: