Ասադը հաղթել է նախագահական ընտրություններում
INTERNATIONAL NEWSՍիրիայի գործող նախագահ Բաշար ալ-Ասադը կրկին հաղթել է նախագահական ընտրություններում՝ ընտրողների 95%-ի աջակցությամբ: Ամփոփելով քվեարկության արդյունքներն՝ այս մասին հայտարարել է Սիրիայի ազգային խորհրդի նախագահ Խամմուդա Սաբագը:
«Ընտրություններում հաղթել է գործող նախագահ Բաշար ալ-Ասադը, ով ստացել է ընտրողների 95,1 %-ի աջակցությունը»,-Դամասկոսում լրագրողների հետ զրույցում ասել է նա:
Ազգային խորհրդարանի խոսնակի խոսքերով, ընտրողների մասնակցությունը կազմել է 78 %, իսկ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 14 միլիոն մարդ:
Նա նշել է «իրազեկվածության բարձր մակարդակը, որը գերազանցել է բոլոր սպասումները»:
Ընտրատեղամասերի աշխատանքը ստիպված են եղել ընդլայնել՝ քվեարկելու ցանկություն ունեցողների մեծ քանակի պատճառով:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



