«Արեւածագը պոկված մի ապակու նման ծակծկում է չքնած ու չարթնացած հոգեկանս». Անի Երանյան
LIFEԴերասանուհի Անի Երանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Անին ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ շապիկի հետ։ Դերասանուհին բնական շպար է ընտրել ու արեւային ակնոց է կրում։ «Արեւածագը պոկված մի ապակու նման ծակծկում է չքնած ու չարթնացած հոգեկանս»,- հրապարակումը մակագրել է նա։
Ավելի վաղ դերասանուհին պատասխանել էր հետեւորդների հարցերին, որոնք չէին շրջանցել նաեւ անձնական կյանքն ու Անիին հարցրել՝ արդյոք մինչեւ հիմա սիրում է դերասան Մովսես Երեմյանին, որի հետ ժամանակին հարաբերություններ ուներ։ «Հարգելիներս, Մովսեսից հետո հասցրել եմ 2 հոգու էլ չսիրել։ Ուղղակի իմացել եք բոլորդ միայն նրա մասին: Թարգեք այս թեման, ամոթ է: Ու իմ փոսթերի գրառումները ոչ ոքի հետ մի կապեք»,- պատասխանել էր դերասանուհին։