Սիրիան չեղարկել Է Թուրքիայի հետ անայցագիր փոխանակման համաձայնագիրը
INTERNATIONAL NEWSՍիրիան լուծարել Է Թուրքիայի հետ անայցագիր փոխանակման համաձայնագիրը, որը երկու հարեւան երկրների միջեւ կնքվել Էր 2009 թվականին: Այդ մասին, ասված Է ՍԱՀ-ի ԱԳ նախարարության հայտարարության մեջ, որը տարածվել Է ՍԱՆԱ լրատվական գործակալության կողմից:
«Այդ քայլը ձեռնարկվել Է ի պատասխան Անկարայի գործողությունների, որը դեկտեմբերի 9-ին հայտարարել Է սահմանում Սիրիայի քաղաքացիների համար անայցագիր ռեժիմի վերացման մասին»,-նշվում Է փաստաթղթում:
«Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունը հավատարիմ Է ազգային ինքնիշխանության սկզբունքին եւ որպես պատասխան միջոց Թուրքիայի քաղաքացիներին արգելել Է երկիր մուտք գործել առանց այցագիր ձեւակերպելու»,-ասված Է Սիրիայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



