Պուտինը Լուկաշենկոյին հրավիրել է ծովում լողալու
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին հրավիրել է Սոչիում ծովում լողալու: Այս հայտարարությունն արվել է երկու քաղաքական գործիչների հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Սոչիում եղանակը լավն է, ինչպես տեսնում եք: Մենք կարող ենք լողալ», - ասել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարը:
Բելառուսի նախագահը պատասխանել է. «Հաճույքով»:
Պուտինը նշել է, որ ծովը տաքանում է: Նա հույս է հայտնել, որ դա կնպաստի պետությունների ղեկավարների հանդիպման արդյունքների ձեռքբերմանը: Ռուսաստանի նախագահը նաեւ ասել է, որ շատ ուրախ է տեսնել Լուկաշենկային:
Մայիսի 28-ին Սոչիում կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջեւ բանակցությունները:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



