Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


... Որ մոռանանք նոր Սարդարապատ ունենալու մասին․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Մայիսի 28-ն էր՝ Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման օրը: Մայիսը մեր ժողովրդի ու պետականության համար յուրահատուկ նշանակություն ունի: Զուր չէ, որ մենք հպարտանում էինք Մայիսյան եռատոն ասվածով, երբ մի ամսվա տարբեր օրերում կենտրոնացրել էինք մեր պատիվը, ուժը, արժանապատվությունը: Իսկ հիմա մայիսն ամեն անգամ «աղ է լցնելու» մեր բաց վերքերին, հատկապես Մայիսի 9-ը՝ Շուշիի ազատագրման օրը, այն Շուշիի, որը երեսուն տարի անց սկուտեղի վրա մատուցեցին թշնամուն, ամեն դեպքում մեզ հակառակը դեռ չեն ապացուցել, այն Շուշին, որին դժբախտ ու դժգույն անվանեցին, բերդաքաղաքը, որի շենքերն այսօր հողին է հավասարեցնում թշնամին, Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ մայր տաճարի գմբեթը քանդում է, խաչն ու հրեշտակներին հեռացնում տաճարի տարածքից, որ կրկին համոզվենք՝ այստեղով թուրքն է անցել:

Մենք այլևս Շուշի չունենք, կվերադարձնե՞նք երբևէ, ոչ ոք չգիտի: Մայիսի 28-ը տարվա մեջ այն տոնական օրերից մեկն է, երբ բազմաթիվ շնորհավորանքներ ենք կարդում ու լսում, բազմաթիվ ճռճռան ելույթներ, ճոռոմ մտքեր ու բառեր, որոնք արտասանողների կեսից շատը դրանց բացատրությունն ու, որ ամենասարսափելին է, նշանակությունը չգիտի: Սարդարապատի անունն ու մեր հաղթանակի նշանակությունը ամենաշատը շահարկվեց Նիկոլ Փաշինյանի կողմից, ղեկավար, որն ամենաշատը մեզ ամոթով թողեց, որը խլեց իրենց հայրենիքում ապրող մարդկանց անվտանգության զգացումը, հավատը, հույսը, ում իշխանության տարիներին մենք ամենաշատն ենք մեզ պատվազրկված զգում: 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր ստանձնել մեր երկրի վարչապետի պաշտոնը, մի հոգեցունց ճառ արտասանեց Սարդարապատի հուշահամալիրում: Տարավ-բերեց և Սարդարապատի մեր հաղթանակը փոխկապակցեց հեղափոխության հետ՝ «Սարդարապատի հաղթանակից ուղիղ հարյուր տարի անց՝ 2018 թ.-ի ապրիլ-մայիսին, հայ ժողովուրդը տարավ իր հերթական փառահեղ հաղթանակը…

Հայ ժողովուրդը պիտի հաղթեր, որովհետև իր երակներում հոսում է Սարդարապատի ու Բաշ-Ապարանի հերոսների արյունը, Արամ Մանուկյանի արյունը, Թովմաս Նազարբեկյանի արյունը, Մովսես Սիլիկյանի արյունը, Դանիել Բեկ-Փիրումյանի արյունը»: Այս երկու գաղափարներն ու երևույթներն անհամատեղելի են, ինչո՞ւ դրանք դնել նույն հարթության վրա: Սա հատկապես զգում ենք հիմա՝ կործանման եզրին հայտնվելու պահին՝ հենց այսօր, օրեր առաջ, երբ մեր երկրում, մեր պետական սահմաններին մեր զինվորներին թշնամին գերեվարեց: Ինչո՞ւ, որովհետև նրանց տրված է չկրակելու հրաման, երևի թե նրա համար, որ հայ ժողովուրդը մոռանա նոր Սարդարապատ ունենալու մասին: Սարդարապատի մասին Փաշինյանը հիշել էր նաև Արցախյան երկրորդ պատերազմի օրերին: Մարտակոչ, ուղերձ էր հղում քաղաքացիներին ու զինվորներին: Դրան հիմա այլ անվանում կտանք, բայց այն օրերին բոլորիս մտքում միայն հաղթանակն էր, պատերազմի այլ ելք ունենալու մասին չէինք էլ մտածում, ինքներս մեզ սաստում էինք, երբ ժամանակ առ ժամանակ սթափ բանականությունը սկսում էր ճնշել մեզ:

Հաղթանակը տեսնելու մտքին էինք լծված բոլորս, այլ տարբերակի մասին չէինք էլ ուզում մտածել: Այդ օրերին էր, որ Փաշինյանը մեզ հավաստիացնում էր, թե «սա մի նոր Սարդարապատ է, և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքը իրեն նվիրել մեկ նպատակի, և այդ նպատակի անունն է՝ հաղթանակ: Եվ մեզնից յուրաքանչյուրը ամեն վայրկյան պիտի պատրաստ լինի գտնվել այդ հաղթանակի առաջնագծում: Ու չկասկածեք՝ մենք անպայմանորեն կհաղթենք»:

Իսկ արդյունքը բոլորիս է հայտնի: Շատերը մեկնեցին հաղթանակի առաջնագիծ, մի տանից մի քանի հոգի ու չվերադարձան, չտեսան ամոթը, իրենց հայրենիքի ոտնատակ լինելը, անպաշտպանությունը, բզկտված լինելը: Երեկ էլ այն մեկ մարդը, որ իրեն համարում է համազգային այս աղետի թիվ մեկ պատասխանատուն, բայց ոչ թիվ մեկ մեղավորը, նորից արտաբերեց Սարդարապատի անունը, ասաց. «Մենք մեր սթափ ու հավասարակշիռ որոշումներով, հաստատակամությամբ կանգնած ենք և կանգնելու ենք մեր պետության, ինքնիշխանության, անկախության դիրքերում և թույլ չենք տալու թշնամուն հասնել իր նպատակներին»:

Ինչ խոսք, միայն նախանձել կարելի է այս մարդու ինքնավստահությանն այն դեպքում, երբ թշնամին արդեն օրեր շարունակ մեր տանն է: Կար մի ժամանակ, երբ պատմության դասագրքերում գրվածն այնքան տարօրինակ էր թվում աշակերտական սեղանի առջև նստած Առաքել յան Լուսինեի համար. հարցեր ունեի՝ ինչպե՞ս 1,5 միլիոն մարդ կոտորվեց, մարդիկ ինչպե՞ս գաղթեցին, ինչո՞ւ էր ինքնապաշտպանական բնազդն այդքան թույլ, ինչո՞ւ Կոմիտասը խելագարվեց, ինչպե՞ս գլխատվեց մեր մտավորականությունը: «Ինչուներն» այնքան շատ էին: Բայց չափահաս Լուսինեի համար հիմա ամեն ինչ քիչ թե շատ պարզ է, պատմությունը կրկնվելու սովորություն ունի, և ես ու շատերս ստանում ենք մեր «ինչուների» պատասխանները:

Միայն մեկ հարց չի ստանում պատասխան. արդյո՞ք իշխանությունը, փողը կարող են փրկել «ձեզ» այն անեծքներից, որ ամեն օր լսում եք ձեր հասցեին, արդյո՞ք 20-ամյա այրին, ում կյանքի ընթացքն առհավետ փոխվեց, երբևէ կների ձեզ, արդյո՞ք մայրերը, ումից իրենց մինուճար կամ զույգ որդիներին, իսկ որդիներից իրենց հայրերին խլեցիք, կհավատան՝ իբր պատերազմը դադարեցնել չէիք կարող...

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK