«Շնորհավոր ծնունդդ, իմ լույս... իմ Մհեր...»․ Անահիտ Կիրակոսյանի եւ կրտսեր որդու ջերմ լուսանկարը
LIFEԹատրոնի եւ կինոյի դերասանուհի, հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է կրտսեր որդու՝ Մհերի հետ։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում մայր ու որդի ջերմ գրկախառնված են։ Նրանք կերպարանք են ընդունել գեղեցիկ արեւամուտի ֆոնին։ Անահիտը կրում է սպիտակ բլուզ, մարմնագուն տաբատ, սպորտային կոշիկներ։ Դերասանուհին արձակել է մազերը, առանց շպարի է։ Հրաարակմանը կից Անահիտը շնորհավորելով որդու ծննդյան օրը՝ գրել է․ «Շնորհավոր ծնունդդ, իմ լույս... իմ Մհեր...»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհու վարսերն արձակված էին, նուրբ շպարով էր, ինչն էլ ավելի էր ընդգծել նրա գեղեցիկ դիմագծերը։ Անահիտը կրում էր երեկոյան զգեստ։ Նուրբ հրապարակմանը կից Անահիտը գրել էր․ «Ինձ թվում է ցանկությունը մեկն է՝ խաղաղություն ...»։