Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


Privilege Banking․ IDBank-ի առաջարկը պրեմիում դասի ծառայությունների սիրահարներին

INTERVIEW

IDBank-ի «Կենտրոն» մասնաճյուղում վերջերս կայացավ AmCham Be My Guest միջոցառումը։ Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի անդամ-կազմակերպությունները հյուրընկալվել էին Բանկի ֆլագմանյան մասնաճյուղում, որտեղ հյուրերի համար կազմակերպվեց շրջայց, ներկայացվեց ժամանակակից Բանկի կոնցեպտը և բանկային նոր մշակույթը, որը IDBank-ը մատուցում է իր հաճախորդներին։ Հյուսիսային պողոտա 6 հասցեում գտնվող Բանկի եռահարկ մասնաճյուղը միավորում է ժամանակակից հաճախորդի առօրյան ավելի հարմար դարձնելու համար անհրաժեշտ բոլոր ծառայությունները՝ միաժամանակ ապահովելով հաճելի ժամանց վայելելու հնարավորությունը Բանկի տարածքում գործող սրճարանում։ AmCham-ի Be My Guest բուն միջոցառումն անցկացվեց Privilege banking սրահում, որտեղ հաճախորդները ծանոթացան Բանկի պրեմիում դասի ծառայություններին։ 

Բանկի Անհատական բանկային ծառայությունների վարչության ղեկավար Լիդա Սաֆարյանը պատմում է պրեմիում դասի ծառայությունների մասին։

- Արդեն 1 տարուց ավել գործում է Հյուսիսային պողոտա 6 հասցեի IDBank-ի գրասենյակը։ Այս ընթացքում մենք բախվեցինք մի շարք մարտահրավերների, որոնք գլխիվայր շրջեցին մեր առօրյան։ Ի՞նչ է առաջարկել իր հաճախորդներին IDBankPrivilege banking ծառայությունն այս շրջանը հեշտ հաղթահարելու համար։ 

2020 թվականը Ձեր նշած մարտահրավերների համատեքստում փոխակերպումների տարի էր, և մեզ՝ որպես պրեմիում դասի ծառայություններ մատուցող ստորաբաժանման համար կարևոր էր մեր հաճախորդների հարմարավետությունը, անվտանգությունն ու համավարակային պայմաններին՝ մեր մատուցած ծառայությունների համապատասխանությունը։ Սակայն, պետք է նշեմ, որ դեռ մինչև համավարակը մենք հաջողությամբ գործարկել էինք հեռավար նույնականացման ու սպասարկման ծառայությունները, օրինակ Skype-ի միջոցով, ինչը առաջին հերթին մեր հաճախորդներին տալիս էր թե Հայաստանից, թե արտերկրից օրվա ցանկացած պահին իրենց բանկային գործարքներն իրականացնելու հնարավորություն։ Այդ առումով կարող եմ ասել, որ IDBank-ի հաճախորդների կյանքում մեզ մոտ սպասարկման տեսանկյունից համավարակը գրեթե ոչ մի անհարմարություն չստեղծեց։ Իհարկե, ունենք հաճախորդներ, ովքեր այնուամենայնիվ գերադասում են անձնական շփումը․ այդ դեպքում ըստ հաճախորդի նախընտրության, սպասարկումն իրականացվում է նրա կողմից նշված վայրում, իսկ բանկ այցելելու դեպքում՝ ապահովվում են անվտանգության, մանրէազերծման ու ախտահանման անհրաժեշտ բոլոր միջոցառումները։ Այսպես փորձում ենք հաճախորդի համար ստեղծել սպասարկման իսկապես հարմարավետ միջավայր։ 

Нет описания.

  • Միջավայրն իրոք տրամադրող է․ խնդրում եմ ներկայացնել Բանկի «Կենտրոն» մասնաճյուղի կոնցեպտն ու մասնավորապես Privilege banking-ը։ Ինչ արձագանքի արժանացավ հաճախորդների կողմից։ 

Արձագանքը միայն դրական է, արդեն 1 տարուց ավելի մեր հաճախորդները հնարավորություն ունեն սպասարկվելու տարածաշրջանում նմանը չունեցող կենտրոնում։ 

Ի սկզբանե այս մասնաճյուղը նախագծվել է՝ առաջին հերթին կարևորելով հաճախորդի հարմարավետությունն ու ժամանակը։ Մեկտեղելով մի շարք ծառայություններ՝ մենք նպատակ ունենք հնարավորություն տալ մեր հաճախորդին, գալով Բանկ և ծախսելով հնարավորինս քիչ ժամանակ, ստանալ առավելագույն թվով և բարձրորակ ծառայություններ։ Այդպիսով, Բանկն առաջարկում է մի հարթակ, որտեղ համատեղված են հաճելի ժամանցն ու գործարար միջավայրը։ Բանկ այցելելով՝ հաճախորդը կկարողանա մեկ վայրում կատարել իր գործարքները, կազմակերպել հանդիպումները, համտեսել քաղաքի լավագույն սուրճը։

Нет описания.

Այսպիսով, «Կենտրոն» մասնաճյուղը ներկայացնելիս պետք է առանձնացնել հետևյալ սրահները՝ 

  • Ժամանակակից պահանջներին համապատասխան մասնաճյուղ՝ ինքնասպասարկման զոնայով, 
  • ID Business,
  • Privilege banking։ 

Բոլոր սրահներում մեր հաճախորդները կստանան բարձրակարգ սպասարկում, իսկ Privilege banking-ում սպասարկվելու դեպքում՝ նաև բազմաթիվ արտոնություններ։ 

- IDBank-ն ընդլայնել է անհատական ծառայությունների ստորաբաժանումն ու առանձնացրել անհատական և արտոնյալ փաթեթները։ Որո՞նք են այդ փաթեթների տարբերությունները և ինչպե՞ս դառնալ այս կամ այն ծառայության հաճախորդ։ 

Իրավացի եք, ելնելով մեր հաճախորդների պահանջմունքից, հաշվի առնելով նրանց առաջարկները, մենք ստեղծեցինք «Անհատական» և «Արտոնյալ» ծառայությունների փաթեթները։ 

Արտոնյալ՝ այն է Privilege banking-ի ծառայությունը, հասանելի է մեր այն հաճախորդներին, ովքեր ձեռք կբերեն Visa Signature պրեմիում քարտը կամ կներդնեն 25 մլն ՀՀ դրամ (համարժեք արտարժույթ) ավանդ կամ ձեռք կբերեն Բանկի կողմից տեղաբաշխվող պարտատոմսեր կամ կունենան 25 մլն ՀՀ դրամ և ավել վարկ IDBank-ում։ Privilege banking -ի մեր հաճախորդները սպասարկվում են IDBank-ի Հյուսիսիային պողոտայում գտնվող մասնաճյուղի հատուկ առանձնացված սրահում, որտեղ, ինչպես արդեն նշեցի կարող են օգտվել նաև այլ ծառայություններից՝ անցկացնել իրենց գործնական հանդիպումները մեր սրահներում առանց կազմակերպչական հարցերի համար անհանգստանալու և ստանալ բանկային ծառայություններ արտոնյալ պայմաններով: 

Ինչ վերաբերում է Անհատական ծառայությունների փաթեթին՝ Private Banking-ին, ապա այն IDBank-ում առկա անհատականացված ծառայությունների բարձրագույն աստիճանն է։ Private Banking-ի հաճախորդ կարելի է դառնալ՝ ձեռք բերելով IDBankVisa Infinite քարտը կամ ներդնելով 50 մլն ՀՀ դրամ ավանդ կամ ձեռք բերելով Բանկի կողմից տեղաբաշխվող պարտատոմսեր կամ ունենալով 72 մլն ՀՀ դրամ վարկ IDBank-ում։ 

Нет описания.

Private Banking-ի մեր հաճախորդները կարող են սպասարկվել ինչպես Հյուսիսային պողոտայի մասնաճյուղում, այնպես էլ գլխամասում գործող Private Banking-ի սրահում․ այստեղ առկա է նաև բացօթյա սրահ, և մեր հաճախորդները կարող են վայելել հյուրասիրություն ու միաժամանակ կատարել բանկային գործարքները։ 

Պրեմիում դասի ցանկացած ծառայություն ենթադրում է անհատական մոտեցում։ Հաճախորդին կցվում է անհատական մենեջեր, որն իրականացնում է հաճախորդի սպասարկումը՝ հաշվի առնելով նրա պահանջները։ Նշեմ, որ այն դեպքում, երբ հաճախորդը որպես ֆիզիկական անձ ձեռք է բերում IDBank-ի պրեմիում դասի ծառայությունների փաթեթ, նրա իրավաբանական անձ կազմակերպության սպասարկումը ևս իրականացվում է Privilege կամ Private Banking սրահներում՝ բոլոր համապատասխան արտոնություններով։ 

  • Փաստորեն, Privilege banking-ի հաճախորդ դառնալու համար բավական է ձեռք բերել Signature քարտը։ Որո՞նք են քարտի առավելություններն ու ի՞նչ է տալիս այն հաճախորդին բացի արտոնյալ սպասարկումից։

Նախ նշեմ, որ այո, Privilege banking-ի հաճախորդ դառնալու համար անհրաժեշտ և բավարար պայման է Visa Signature քարտի ձեռքբերումը։ Մեր նպատակը ծառայությունն ավելի հասանելի դարձնելն ու հաճախորդներին արտոնությունների ավելի լայն փաթեթ առաջարկելն է։ Բացի այն, որ Visa Signature քարտապանները ստանում են առանձնացված սրահում, իրենց հարմար ժամին ու տարբերակով սպասարկման հնարավորություն, քարտը նրանց առջև բացում է նաև հարմարավետ ճանապարհորդության դռները։ Visa Signature քարտը տալիս է օդանավակայանների պրեմիում սրահներ անվճար մուտքի հնարավորություն, Lounge Key, 24/7 Կոնսիերժ ծառայություն, ճանապարհորդական ապահովագրություն, բժշկական աջակցություն, հատուկ պրեմիում դասի զեղչեր, արտոնյալ առաջարկներ ամբողջ աշխարհում և շատ այլ առավելություններ։ IDBankVisa Signature քարտով Դուք կստանաք նաև Cashback անկանխիկ գնումներից, բարձր եկամուտ դեբետային քարտի դրական մնացորդին, վարկային գիծ ունենալու հնարավորություն և այլն։ 

  • Ինչպես նշեցիք, պրեմիում բանկինգից օգտվելու բազմաթիվ առավելություններ կան, սակայն թվային աշխարհում շատերը իրենց ֆինանսական բոլոր հարցերը կարգավորում են սմարթֆոնի օգնությամբ։ Կարծում եք, այնուամենայնիվ, կարևո՞ր է հաճախորդի՝ Բանկ գալը։ 

Իրավացի եք, IDBank-ն իր հաճախորդների համար Իդրամ ընկերության հետ համատեղ ստեղծած թվային հարթակում առաջարկում է 300+ բանկային և ոչ բանկային ծառայություններ․ այսինքն, ունենալով Idram&IDBank հավելվածը, մեր հաճախորդները կարող են միաժամանակ օգտվել և բանկային, և վճարահաշվարկային ծառայություններից։ Խոսքը ծառայությունների այնպիսի լայն շրջանակի մասին է, ինչպես օրինակ կատարել վճարումներ ծառայությունների դիմաց, կատարել QR/NFC անհպում վճարումներ 5000-ից ավելի վաճառակետերում և անգամ թողնել էլեկտրոնային թեյավճար ռեստորանում կամ սրճարանում։ Մեր հաճախորդներն ունեն թվային ապառիկ Rocket line-ից օգտվելու հնարավորություն, որը մոտ 400 վաճառակետերում աշխատում է անտոկոս տարբերակով․ այսինքն գնում եք ապրանքը կամ ծառայությունը, վճարում եք Ռոքեթ լայնով, իսկ հետո 1,2,3 կամ 6 ամսվա ընթացքում վճարում եք նույն գումարը։ Անմիջապես հավելվածի ներսում Idram&IDBank հավելվածի միջոցով արդեն նաև հնարավոր է գումար փոխանցել ՌԴ՝ ընդամենը իմանալով ստացողի՝ IDpay հավելվածում գրանցված հեռախոսահամարը։ Ռուսաստանից Հայաստան IDBank-ի հաճախորդները ևս կարող են ակնթարթային փոխանցումներ ստանալ և Idram&IDBank հավելվածի միջոցով տնօրինել՝ ինչպես կկամենան։ Մի խոսքով՝ հավելվածը փոխում է հեռավար սպասարկման մշակույթը Հայաստանում։ 

Միաժամանակ, ինչպես արդեն նշեցի, մենք ունենք հաճախորդներ, որոնք օգտվելով ժամանակակից բանկինգի բոլոր հնարավորություններից՝ նախընտրում են այցելել Բանկ։ Նման պարագայում մենք նրանց համար ապահովում ենք հարմարավետ միջավայր, որտեղ նրանք կարող են պարզապես գալ, սրճել, զրուցել, ու անգամ չնկատել, թե որքան հեշտությամբ ու արագ կատարվեցին իրենց ֆինանսական այս կամ այն գործարքները։ Մեզ համար ամենակարևորը հաճախորդի լոյալությունն է, և անգամ անհատական ծառայությունների շրջանակում մենք փորձում ենք էլ ավելի անհատականացնել նրանց տրամադրվող ծառայությունները։ Ու հավատացեք` մեր հաճախորդները մեզ մոտ վերադառնում են (ժպտում է, խմբ․), վերադառնում են, որովհետև ոմանք կարևորում են կարգավիճակը, ժամանակի խնայողությունը, ոմանք էլ՝ մեր կողմից մատուցվող ծառայությունների որակն ու անհատականացումը։

''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBank