Կրեմլի պալատն ապահովագրել են 8 մլրդ ռուբլով
ECONOMICSԿրեմլի պետական պալատը, այդ թվում` շենքերը, ինչպես նաև դրանց ներքին և արտաքին հարդարանքը, կահույքը, կոստյումները և զարդարանքներն ապահովագրվել են 8 մլրդ ռուբլով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով «Սբերբանկ ապահովագրություն» ընկերության մամուլի ծառայությանը: Նշվում է, որ ապահովագրությունը ներառում է պալատի 25 շինություն ու կառույց:
Պայմանագրով նախատեսվում են հրդեհի և տարերային աղետների վտանգները: Կրեմլի պետական պալատը կառուցվել է 1961 թվականին: Շինարարությունը 16 ամիս է տևել: Նման շենքերի կառուցման փորձին ծանոթանալու համար գլխավոր հեղինակների խումբը մեկնել է Գերմանիա և ԱՄՆ: Ճարտարապետական տարրերից շատերն այն ժամանակ փոխառվել են արտասահմանից, մասնավորապես` Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի նիստերի սրահից:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



