Մարտական անօդաչու թռչող սարքը առաջին անգամ ինքնուրույն հարձակվել է մարդու վրա
SOCIETYՄարտական անօդաչու թռչող սարքը հարձակվել է մարդկանց վրա՝ գտնվելով լիովին ինքնավար ռեժիմում: Այս մասին տեղեկացնում է New Scientist պարբերականը:
Նյութի հեղինակները հղում են կատարում Լիբիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փորձագետների զեկույցին: Ըստ այդ փորձագետների, 2020 թվականի մարտին Թուրքիայում արտադրված «Kargu-2» մարտական անօդաչու ինքնաթիռը ինքնուրույն հետևել է թիրախին`մարդուն և որոշել հարձակվել: Դա տեղի է ունեցել Լիբիայի կառավարական զորքերի և ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարության տակ գտնվող զորքերի բախումներից մեկի ժամանակ:
Հարձակման պահին ԱԹՍ-ն օպերատորից հրաման չի ստացել, ընդգծվում է հոդվածում: Չի հաղորդվում՝ անօդաչուի կողմից հարձակման ենթարկված մարդը ողջ է մնացել, թե ոչ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



