Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Վտանգի ուղիղ առկայություն, անհանգստություն ու անհասկանալիություն. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության միասնական ցուցակի վարչապետի թեկնածու, ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն առաջարկել էր Ազգային ժողովի արտագնա հատուկ նիստ հրավիրել ու բոլոր պատգամավորներով մեկնել սահմանի ճիշտ այն հատված, որտեղ մայիսի 27-ին թշնամին գերեվարել էր մեր զինծառայողներին, բացի դա, ընդունել բանաձև-հայտարարություն՝ ուղղված աշխարհի բոլոր երկրներին, ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ՄԱԿին, ԵԱՀԿ-ին և խորհրդարանական վեհաժողովներին՝ որպես վերջին նախազգուշացում։ Այսօր արդեն «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության նախընտրական ցուցակի ներկայացուցիչները մեկնեցին Գեղարքունիքի մարզ: Նրանք եղան մարզի մի շարք գյուղերում՝ Վանեվան, Տորֆավան և այլ համայնքներում: Համայնքապետերի ու տեղի բնակիչների հետ զրույցում Տիգրան Ուրիխանյանը և նրա թիմակիցներն անդրադարձան մի շարք հարցերի, առաջնայինն, իհարկե, անվտանգության խնդիրն էր:

«Օրերս հայտարարեցի, որ անհրաժեշտություն եմ տեսնում Ազգային ժողովի կողմից որևէ յուրահատուկ նախաձեռնությամբ հանդես գալու, նպատակահարմար էինք գտել հատուկ արտագնա նիստի գումարումը: Առաջարկել եմ, որպեսզի պատգամավորյաց բազմությունը Երևանի կենտրոնից տեղափոխվի և հայտնվի այնտեղ, որտեղ այսօր իրադարձությունների կիզակետն է, անհասկանալիության կիզակետը: Այսօր գյուղաբնակների հիմնական ասելիքը հետևյալն էր՝ անհանգստություն անտեղյակ լինելու պատճառով, տեղեկատվության բացակայություն, մարդիկ չգիտեն՝ ինչ են անելու այսօր, ինչ են անելու վաղը, ցանելո՞ւ են որևէ բան, որ մի քանի ամիս հետո քաղեն, կառուցելո՞ւ կամ վերանորոգելո՞ւ են իրենց տները: Մարդիկ չունեն կյանքի պլանավորման հնարավորություն: Վանեվան համայնքից մինչև Սոթք ու Կութ ընկած այս ամբողջ հատվածում ականատեսն ենք ընդամենը մեկ բանի՝ գյուղացիների, համայնքապետերի տոկունության, ոգու ամրության, պատրաստակամության, հայրենիքի պաշտպանությանը կանգնելու զգացումների հետ մեկտեղ առկա է բացարձակ անտեղյակություն, կատարյալ անհանգստություն և կյանքի պլանավորման անհնարինություն: Սա լրջագույն մտահոգություն է:

Ցավում եմ, որ որևէ արձագանք չեղավ արտագնա հատուկ նիստ գումարելու հետ կապված: Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները և անկախ պատգամավորների, այդ թվում՝ իմ մասնակցությամբ ստորագրահավաք էր կազմակերպվել, որպեսզի Երևանում անցկացվի արտահերթ նիստ՝ մեր զինծառայողների գերեվարման այդ խայտառակ պատմության հետ կապված, բայց այդ նիստը չգումարվեց: Որպես գործող պատգամավոր որոշեցի, որ անհրաժեշտ է գալ և տեղում ծանոթանալ այն մանրամասներին, որոնք չեն հրապարակվում հանրության համար»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Տիգրան Ուրիխանյանը: Նրա հետ զրույցում գյուղաբնակները նշում էին, որ կյանքը գնալով բարդանում է նաև սոցիալական առումով: «Այո՛, լրացուցիչ անգամ արձանագրեցինք, որ տարրական կենսակերպ կազմակերպելու անհնարինության հասնող մարդկանց խայտառակ վիճակին հիմա գումարվել են լինել-չլինելու, ապրել-չապրելու հետ կապված մտահոգությունները:

Ծայրահեղ ծանր սոցիալական վիճակ, երեք տարվա ընթացքում չփոփոխված վիճակ խոստումների տարափից հետո: Սրա համար պետք է լինի պատասխանատվություն: Առաջիկա քսան օրվա ընթացքում մարդիկ պետք է մտածեն սրա մասին: Եվ քսան օր հետո որոշում կայացնելիս ևս անդրադառնան սրան»,-զրույցն այսպես է եզրափակում է «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության միասնական ցուցակի վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank