ԱՐԹՆԱՑԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆ. Արայիկ Պարոնյան
BLOGԱՐԹՆԱՑԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆ
Միայն մենք ենք, որ արև ենք երգում, բայց քնամոլ ենք, հիանում ենք մեր հերոսություններով, բայց հերոսներին գնահատում միայն մեռնելուց հետո, խաղաղասեր ենք, բայց չենք պատրաստվում պատերազմի, ատում ենք դավաճանությունը, բայց հանդուրժում դավաճաններին,մեր հետին խելքով հիացնում ենք ուրիշներին, բայց ընդունակ չենք օգտվելու մեր այդ խելքից, գոռոզանում ենք մեր առաքինություններով՝ չդարձնելով այն կյանքի բարոյական կանոն, հպարտանում ենք մեր արիական պատմությամբ՝ առանց սրբագրելու մեր պատմական սխալները, գովերգում ենք հայրենասիրությունը, բայց պատրաստ չենք զոհվել հանուն հայրենիքի, ավանդապաշտ ենք, բայց կուրորեն ընդունում ենք ամեն մի արատավոր նորը, պաշտում ենք մեր հայրենիքն՝ այն կորցնելուց հետո միայն, համոզված ենք, որ մեր փրկությունը մեր միասնության մեջ է, բայց առիթը բաց չենք թողնում՝ միմյանց բզկտելու և այդպես, չվերլուծելով մեր առաքինություններն ու մոլությունները, չսրբագրելով մեր հոգեբանական թերիները և չմշակելով դրական կողմերը, դարձանք անուժ և անսկզբունք մի հոտ, խաբվեցինք քաղաքական բոլոր առևտուրներում և հերոսական մեր պայքարի պատմությունը փակեցինք պարտությամբ:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ` Արայիկ Պարոնյան։
1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
Trust and reach across the globe
3
AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback
4
Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts
5
Choosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App



