Սպանություն՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց
SOCIETYՏեղի է ունեցել սպանություն Երևանի կենտրոնում, Կինոմոսկվայի դիմաց։ Դեպքի վայրում ռուսական պետհամարանիշով երկու ավտոմեքենա կա։ Ոստիկանները հարակից տարածքների տեսախցիկների ուսումնասիրություն են սկսել։ Դեպքի վայրից Իրավաբան․net-ի լրագրողը հայտնում է, որ այս պահին ժամանել են դատաբժիշկներ և իրականացնում են դիակի զննություն։


Լուսանկարները՝ դեպքի վայրից
Նշենք, որ ավելի վաղ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր․
«Քիչ առաջ Աբովյան փողոցում հնչեցին կրակոցներ։ Երբ անցա այդ զարհուրելի տեսարանի կողքով, տպավորությունս այն էր, որ վերադարձել ենք անվերահսկելի 90-ականներ։
Նիկոլական իշխանությունը երկիրը վերածել է անկառավարելի քաոսի, ով՝ ում և որտեղ ուզում է, կրակում է։
Հիշեցնեմ Նիկոլի խոսքը՝ «մեր երկրում այլևս երբեք կրակոցներով հարց չի լուծվելու»»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



