Վարդան Ղուկասյանը հրապարակել է Աբովյան փողոցում սպանություն կատարած կասկածյալի լուսանկարները
SOCIETYԻնչպես արդեն հայտնել ենք` հունիսի 2-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում` Աբովյան փողոցում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց: Պարզվել է, որ հրազենային մահացու վիրավորում ստացած անձը քրեական հեղինակություն համարվող քյավառցի Ռաֆոյի՝ Ռաֆայել Մարդոյանի վարորդն է:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու հատկանիշներով:
Ոստիկանության նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանը, որը հայտնի է «Դոգ» մականունով, քիչ առաջ ուղիղ եթերում հրապարակեց սպանության կասկածյալի լուսանկարները:
Ղուկասյանը նշել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով, արտաքինից դատելով, հայ չէ, սպանությունից անմիջապես հետո լքել է Հայաստանը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...




